Ցանկացած քաղաքական կարևոր գործընթացներին նախորդող փուլերում քաղաքական դաշտի խաղացողները սկսում են որոշակի ակտիվանալ և դիրքավորվել, համապատասխանաբար որոշակի դերակատարում ունենալու համար: Հայաստանյան ներքաղաքական դաշտի որոշակի մանևրների շրջանը սկսելուց առաջ, յուրաքանչյուրը փորձում է «արևի տակ» տեղ գտնել:
ՀՀ քաղաքական դաշտի ֆիգուրներից մեկի ղեկավարած կառույցը, որը ժամանակին փորձում էր ՀՀ-ն դարձնել օրենքի երկիր, իսկ բոլորովին վերջերս խոսում է ավելի համամարդկային և վերածնվյալ գաղափարներից, նույնպես անցել է զինանոցը թարմացնելու և իր համար պայքարի նոր մարտավկաների փնտրտքի փուլում: Խոսքն ՕԵԿ-ի և նրա ղեկավարի մասին է:
ՕԵԿ-ն իր գործունեության ընթացքում միշտ համարվել է իշխանամետ ուժ, ոչ մի կերպ աչքի չնկավ ընդդիմադիր գործունեությամբ, չնայած ամպագորգոռ ճառերի ու հռետորաբանության պակաս երբեք չունեցավ:
Իր գործունեության ընթացքում կարկառուն պոպուլիզմով և փայլուն դեմագոգիայով աչքի ընկած Բաղդասարյան Արթուրը, քանիցս ցույց է տվել, որ մի քանի վերստ հեռու է իրական կառուցողական քաղաքական գործչի կերպարից: Բազմաթիվ անգամներ սեփական լեզվական «սայթաքումների» զոհ դառձած անհատը ներկայումս փորձում է ամեն ինչ սկսել նորից: ՕԵԿ շարքրեն իր պատմության ընթացքում քանիցս աչքի ընկավ ընդգծաված առնետավազքով և հանուն պետական պաշտոնի աթոռամոլությամբ: Վերջերս էլ իշխանական բարձր օղակներին սիրաշահության նոր փուլ է սկսվել, հերթական անգամ ԱԺ-ում աթոռ տաքացնելու և ամբիոնից ամբոխահաճո դեմագոգիկ ինտրիգ ապահովելու համար:
Առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախաշեմին ՀՎ-ն ինչ-որ ռեկոնստրուկցիաներով է զբաղված: Բաղդասարյանն իր կուսակիցներին ու իրեն ամրակցված կայքերին հանձնարարել է առանձնակի ակտիվություն ցուցաբերել և քաղաքական գործընթացի «պուլսը պահած» գնալ առաջ: Ուղղակի տվյալ իրավիճակում պարադոքսն այն է, որ «օրինապաշտ վերածնվյալներն» ու իրենց արբանյակ ՀԿ-ԱՁ-ները դեռևս հստակ չգիտեն, թե հատկապես որ հարցերի շուրջ ու ինչ էտապում պետք է ակտիվություն դրսևորել:
Հ.գ. Հակառակի պես անտերը գոնե կառավարության նիստ բան էլ չկա, որ գոնե օդում «խալաստոյ» կրակեն ու բարձր-բարձ պաթոսվեն:
Լիլիթ Էնֆիաջյան
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55