Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մահաթմա Գանդիի հիշատակին նվիրված «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն» խորագրով քայլերթի կազմակերպիչներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է խաղաղության և ազատության գաղափարների տարածմանը նվիրված քայլերթի նախաձեռնությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է քայլերթի կազմակերպիչներ Փութան Վեեթիլ Ռաջագոփալանին, Աշոկ Սաջանհարին և Ջիկ Քար-Հարրիսին՝ «Գանդի» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Խառատյանի ուղեկցությամբ:
Հյուրերը Հայոց Հայրապետին ներկայացրել են քայլարշավի հիմնական գաղափարները և նպատակները՝ կարևորելով կրոնների գործակցությունը մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և խաղաղ ու բարօր աշխարհի կերտման գործում: Աշոկ Սաջանհարին Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ Դելիից մինչև Ժնև կազմակերպվող մեկամյա քայլերթն անցնելու է նաև Հայաստանով ու Արցախով:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է խաղաղության և ազատության գաղափարների տարածմանը նվիրված քայլերթի նախաձեռնությունը՝ արձանագրելով, որ այդ գաղափարները դարեր շարունակ ուղեկցել են հայ ժողովրդին, Հայոց Եկեղեցու կողմից հնչեցվել` իբրև ամենօրյա աղոթք ու մաղթանք:
Նորին Սրբությունը ընդգծել է նաև, որ համամարդկային այդ արժեքները առանձնահատուկ կարևորություն ունեն հայոց ազգի համար, քանի որ ինչպես պատմության ընթացքում, այնպես և այսօր հայ ժողովուրդը պայքարում է խաղաղ և ազատ ապրելու իր իրավունքի պաշտպանության համար: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մասնավորապես, անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտությանը և դրա խաղաղ կարգավորմանն ուղղված՝ հոգևոր առաջնորդների և միջազգային հանրության ջանքերին` հույս հայտնելով, որ նման խաղաղասիրական նախաձեռնությունները ևս իրենց նպաստը կբերեն աշխարհում և, հատկապես, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հնդկաստանի հայ համայնքին, հնդկահայոց հոգևոր ժառանգությանը և դրա կարևոր ներդրմանը երկրի կյանքում և հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում:
Վերջում Նորից Սրբությունը բարեհաջող առաքելության իր բարեմաղթանքներն ու զորակցությունը փոխանցել է քայլարշավի կազմակերպիչներին:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01