ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը և դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ներկա իրավիճակը և զարգացման ներուժը։ Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական տարբեր փաստաթղթերում ամրագրված նպատակները հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։
«Ես նույնպես վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև առկա բարեկամական ջերմ հարաբերությունները թույլ են տալիս շատ ավելի ծավալուն առևտրատնտեսական հարաբերություններ ունենալ, քան հիմա է», - նշել է Տիգրան Խաչատրյանը։
Նախարարը հավելել է, որ Հայաստանի կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը նոր հնարավորություններ կբացի եգիպտացի գործարարների համար։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի միջոցով եգիպտական բիզնեսի համար ԵԱՏՄ շուկայում բացվող հնարավարություններին։ Կողմերը կարևորել են Հայաստանի և Եգիպտոսի գործարար համայնքների միջև շփումների համար արդյունավետ ձևաչափի սահմանումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի ձևաչափին և հետագա կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02