«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ավելի քան 500 բժիշկ, պրոֆեսորներ եւ ակադեմիկոսներ Հայաստան են ժամանել Հայ բժիշկների միջազգային 5-րդ համագումարին մասնակցելու նպատակով: Այս տարի համագումարը նախագահելու է Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արա Չարչյանը: Միջոցառումն իր ձեւաչափով այս տարի առանձնանալու է մի շարք գործոններով, մասնավորապես շեշտադրում է արված հայ եւ սփյուռքահայ բժիշկների ներուժը համատեղելու եւ փոխգործակցությունն ընդլայնելու վրա: «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության» կարգախոսով միջոցառումը թերեւս ամենաբարձր հարթակն է, որտեղ ամբողջ աշխարհից ծագումով հայ բժիշկներ կմեկտեղվեն եւ կամփոփեն նախորդ տարիների աշխատանքները, կկիսեն մասնագիտական փորձը ու բժշկության վերջին զարգացումները:
Համագումարի հանդիսավոր բացման արարողությունը կկայանա հուլիսի 3-ին Ալ․ Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ հուլիսի 4-6-ը կանցկացվեն լիագումար ու մասնագիտական նիստեր, սեմինարներ եւ սատելիտային գիտաժողովներ:
Այս տարվա համագումարի առանձնահատկությունը առցանց ռեժիմով արբանյակային աշխատաժողովների անցկացումն է, ինչը նախորդ օրերին արդեն կյանքի է կոչվել մասնավորապես Արցախում եւ Գյումրիում։ Ընդհանուր առմամբ, համագումարի շրջանակում նախատեսված է իրականացնել 26 արբանյակային աշխատաժողով, 13 լիագումար դասախոսություն եւ 27 բաժանմունքային նիստեր»
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01