2019թ. հուլիսի 2-ին ԱՄՆ դեսպանությունը տոնեց Միացյալ Նահանգների անկախության 243-րդ տարեդարձը, որը նշանավորվեց մոթաուն երաժշտության գեղեցիկ երեկոյով՝ զուգորդված ամերիկյան խոհանոցին բնորոշ հյուրասիրությամբ ու հրավառությամբ: Հյուրերին ուղղված իր խոսքում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեբորա Գրիսերը վերահաստատեց Միացյալ Նահանգների աջակցությունն Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին՝ նշելով. «Լինելով Հայաստանում՝ վերջին տարվա ընթացքում ուրախությամբ հետևել եմ, թե ինչպես է հայ ժողովուրդը կերտում իր նոր ժողովրդավարական ուղին: Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել գործակցությունը հասարակության բոլոր օղակների մեր հայ գործընկերների հետ, որպեսզի հայ ժողովրդի ժողովրդավարական տեսլականը դառնա իրողություն»: Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից:
Գործերի ժամանակավոր հավատարմատար Գրիսերն իր խոսքւմ նաև անդրադարձավ Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից մեկի՝ ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի կարևոր դերակատարմանը Միացյալ Նահանգների պատմության մեջ՝ առանձնացնելով նրա այն դիտարկումը, որ հեղափոխությունը դեռևս փոփոխությունների կատարման մեկնարկային կետն է:
Միացյալ Նահանգների Անկախության օրը նշվում է ամեն տարի հուլիսի 4-ին, հենց այն նույն օրը, երբ 1776թ. ընդունվեց ԱՄՆ Անկախության հռչակագիրը: Ամերիկացիների համար այս տոնը Ամերիկայի Միացյալ Նահանգների ծննդյան օրն է:
Հանդիսավոր արարողության ընթացքում հնչեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների ազգային օրհներգերը՝ սիրված «Հովեր» պետական կամերային երգչախմբի 5 երգիչների կատարմամբ:
Միջոցառմանն առանձնահատուկ հմայք հաղորդեցին Ջիզել Ջեքսոնն ու Ռաֆայել Վղեսնիգի Սոուլ Գիֆթ բենդը՝ հյուրերին ներկայացնելով բացառապես ամերիկյան երաժշտական ուղղություն համարվող մոթաուն երաժշտությունը, որը 1960-ականների փոփ, R&B և սոուլ երաժշտության ինքնատիպ համադրություն է: Իսկ հուլիսի 3-ին՝ ժամը 20-ին բենդը հանդես կգա անվճար բացօթյա համերգով Գաֆէսճեան քանդակների պարտեզում:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01