ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին Լիբանան այցի ընթացքում հուլիսի 3-ին հյուրընկալել է Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը։ Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Աննա Հակոբյանը պատմել է Լիբանան այցի ժամանակ ունեցած իր հանդիպումների ու ստացած տպավորությունների մասին։ Վարչապետի տիկինը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունն ու պատմել ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի շրջանակում ստեղծված ‹‹Դասական երաժշտության բարեկամներ››-ի խմբի գործունեության մասին։ Տիկին Աունը, ողջունելով դասական երաժշտության հանդեպ նման բարձր վերաբերմունքը, նշել է, որ թե՛ իր ամուսինը, թե՛ ինքը դասական երաժշտության մեծ երկրպագուներ են և սիրով կարող են համագործակցել դասական երաժշտության տարածման հարցում։ «Նախորդ տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում Հայաստան այցելությունը շատ տպավորիչ էր։ Այցը կարճ էր, բայց ես սիրեցի ու ինձ շատ դուր եկավ Հայաստանը»,- ասել է տիկին Աունը։ Ի պատասխան, Աննա Հակոբյանը տիկին Աունին հրավիրել է Հայաստան։ ‹‹Հայաստանում տեսնելու շատ բան կա և ես հաճույքով Ձեզ կներկայացնեմ մեր երկիրը››,- ասել է Աննա Հակոբյանը։ Հանդիպմանը Տիկին Աունը ներկայացրել է իր գործունեությունը, պատմել իր հիմնադրած ասոցիացիայի մասին, որն աջակցում է աուտիզմով հիվանդ երեխաներին։ Այս համատեքստում տիկին Հակոբյանը ուժ և եռանդ է մաղթել տիկին Աունին այդ դժվարին գործում։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01