Վրաստանը մինչև տարեվերջ կկորցնի 1 միլիոն զբոսաշրջիկ Ռուսաստանից և շուրջ 2 միլիարդ լարի (շուրջ 710 մլն դոլար): Այս մասին հայտարարել է Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլին, գրում է ՌԻԱ Նովոստին: Նրա խոսքով՝ նախորդ տարի Վրաստան է այցելել 1,4 մլն ռուսաստանցի, իսկ եկամուտը կազմել է 2 մլրդ լարի: Այս տարի, ըստ նրա, ակնկալվում էր, որ ռուսաստանցի տուրիստների թիվը կհասներ 1,7 մլն-ի, իսկ դրանից ստացված եկամուտները՝ 2,5 մլրդ լարի: «Ներկայումս ամենակարևորն այն է, որ շարունակենք հայտնել՝ Վրաստանը անվտանգ ուղղություն է, և մեր թիմը փորձում է բոլոր ջանքերը գործադրել, որ ցանկացած երկրի ցանկացած տուրիստ դրանում համոզվի», - հայտարարել է Մարիամ Քվրիվիշվիլին: Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիաներն սկսվել են հունիսի 20-ին` ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել: Դրանիդ հետո Թբիլիսիիում բողոքի ակցիաներ սկսվեցին: Հունիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրաման, որով արգելվում է ավիաընկերություններին հուլիսի 8-ից իրականացնել փոխադրումներ Ռուսաստանից դեպի Վրաստան: Բացի այդ, նա կառավարությանը կարգադրել էր ապահովել Վրաստանի տարածքում գտնվող ռուսաստանցիների վերադարձը: Պուտինը նաև խորհուրդ էր տվել տուրօպերատորներին արգելքի ժամանակահատվածում չվաճառել ուղեգրեր Ռուսաստանից Վրաստան:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56