Հայաստանում հանրային ծառայություններ մատուցող 7 ընկերություններ՝ «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» «ՅՈՒՔՈՄ», «ՄՏՍ Հայաստան», «Ռոստելեկոմ» և «Վեոլիա ջուր», Կադաստրի կոմիտեի հետ համագործակցության համաձայնագիր են ստորագրել այսօր, որով ենթակառուցվածքների համընդհանուր միասնական տվյալների բազա կստեղծվի։
Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ չի բացառվում, որ համաձայնագրին շուտով միանա նաև «Բիլայնը»։
Այս համագործակցությունը նշանակում է՝ Կադաստրի կոմիտեն ստեղծում է թվային հարթակ՝ քարտեզներով, որոնցում յուրաքանչյուր ընկերություն տեղադրում ու անընդհատ թարմացնում է իր ենթակառուցվածքների (ջրի կամ գազի խողովակների, դիտահորերի, կապուղիների էլեկտրասյուների…) տվյալները՝ Կադաստրի կոմիտեի մշակած միասնական ստանդարտներով։ Անընդհատ ճշգրտվող ու թարմացվող այդ տվյալների հասանելիությունը կխթանի ոչ միայն այս ընկերությունների աշխատանքի արդյունավետությունը, այլև երկրի տնտեսությունը, մասնավոր անձանց անհատական նախաձեռնությունները։
«Եթե այս պահին չեք պատկերացնում, որ համաձայնագիրը ստորագրող յուրաքանչյուրս այս տեղեկատվության շահառուն ենք, շատ շուտով կզգաք, խոստանում ենք։ «Գազպրոմն», օրինակ, ասում էր, որ նախկինում քարտեզների համար վճարում էր, հիմա ոչ միայն չեք վճարի, այլև ինքներդ ձեր «բաժնում» քարտեզի վրա կտեղադրեք ձեր ենթակառուցվածքների տվյալները»,- փաստաթուղթը ստորագրելիս ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։
Կոմիտեում այս համագործակցությունը համակարգում է գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը։
18:59
18:03
17:15
17:04
16:09
15:55
15:38
13:34
13:19
13:03
12:41
12:38
12:18
12:03
11:45
11:27
11:08
10:36
10:19
10:02
18:03 17.06.25
17:04 17.06.25
11:57 16.06.25
17:15 17.06.25
18:59 17.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
15:55 17.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03