ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված «Հայաստանի առողջապահական համակարգի հզորացմանը` համագործակցելով Սփյուռքի հետ» միջոցառմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և մասնագետ Շանթ Շեխերդիմյանը ։
«Արսեն Թորոսյանը նշել է, որ նախարարությունն աշխատում է մատուցել այնպիսի ծառայություններ, որոնց արդյունքները տեսանելի են և ոչ թե գումարի վատնում: Նա անդրադարձել է բժշկական ապահովագրության կարևորությանը, որի կիրառման շնորհիվ միաժամանակ կլուծվեն մի շարք խնդիրներ:
Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի տնօրեն Վարդուհի Պետրոսյանը ողջունել է առողջապահության նախարարության թափանցիկ գործունեությունը և նմանատիպ քննարկումների շարունակական բնույթը: Նա նշել է, որ միջոցառումը միավորում է Սփյուռքին, Հայաստանի և Ղարաբաղի առողջապահական ծառայություններ մատուցողներին և առողջապահության նախարարությանը:
Խոսելով Հայաստանի առողջապահության ոլորտի խնդիրների մասին` Շանթ Շեխերդիմյանը ընդգծել է մի քանի պատճառ: Կազմակերպական և ինստիտուցիոնալ խնդիրներն ունեն կրթական և ֆինանսական հիմքեր: Նա անդրադարձել է նաև այն փոփոխություններին, որոնց արդյունքում Սփյուռքը ավելի ներգրավված կդառնա ոլորտում:
Զարեհ Սինանյանն ասել է, որ համագործակցության շնորհիվ` Հայաստանի առողջապահական ծառայությունների որակն այնքան կբարձրանա, որ մոտ ապագայում սփյուռքահայերը կգան Հայաստան` մասնավորապես, առողջապահական ծառայությունների համար:
Քննարկման վերջում բանախոսները պատասխանել են առողջապահության համակարգի և այն ուժեղացնելու ուղիների վերաբերյալ հարցերին:
Նախարարը ողջունել է մասնակիցների ակտիվ և պատրաստակամ մոտեցումը»,- նշված է հաղորդագրության մեջ:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01