Միջազգային հայ բժշկական համքարության աշխատանքը պետք է դարձնել ավելի համակարգված, և Հայաստանը պետք է ունենա աշխարհի հայ բժիշկների մեկ միասնական ցանց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 3-ին Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման արարողության ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսպիսի ցանցը շատ կարևոր է, որովհետև հայ ժողովրդին, Հայաստանին թույլ է տալու ավելի արագ հաղթահարել փոքրի և թույլի այն բարդույթը, որը, ցավոք, երկար ժամանակ ուղեկցում է մեզ:
«Երբ նման հավաքներում մենք գիտակցում ենք, թե ովքեր ունենք աշխարհի ամենատարբեր անկյուններում, երբ գիտակցում ենք, որ Հայաստանում, Արցախում իսկապես գործում են միջազգային, համաշխարհային մակարդակի մասնագետներ, երբ տեսնում ենք, որ աշխարհի տարբեր երկրներ հպարտանում են հայ մասնագետներով և նրանց ձեռքբերումներով` դա մեզ բոլորիս, յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր քաղաքացու, Հայաստանին, Արցախին, Սփյուռքին օգնում է մեր ինքնագնահատականը շարունակաբար բարձրացնել»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը ընդգծեց, որ հայ ժողովուրդը միջազգային համահայկական բժշկական համքարության աջակցությունը զգացել է մշտապես: Նրա խոսքով`այդ աջակցությունը անգնահատելի է եղել, երբ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ, Արցախյան հերոսամարտի ընթացքում, ինչպես նաև զինադադարի հաստատումից հետո տասնյակ և հարյուրավոր հայ բժիշկներ իրենց աջակցություն են ցուցաբերել սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներին, որոնք ունեցել են բժշկական աջակցության կարիք:
«Այս ընթացքում բազմաթիվ նման ծրագրեր են իրականացվել Հայաստանում և Արցախում, բայց այսօր արձանագրում եմ, որ մասնագիտական, բժշկական համագումարի և, ընդհանրապես, միջազգային հայ բժշկական համքարության աշխատանքը, թերևս, պետք է դարձնենք ավելի համակարգված: Այդ աշխատանքը պետք է կարողանանք կազմակերպել որպես մեկ ամբողջական թիմի ու համակարգի աշխատանք, որպեսզի կարողանանք էներգիան, ի վերջո, վերածել սիներգիայի: Ինչքան ավելի շատ եմ աշխատանքային գործունեության ընթացքում շփվում սփյուռքի տարբեր համայնքների հետ, այնքան ավելի շատ եմ հաճելիորեն զարմանում, թե մենք ինչպիսի հզոր դեմքեր ունենք, տվյալ դեպքում, առողջապահության ոլորտում, աշխարհի ամենատարբեր երկրներում, ովքեր գտնվում են առողջապահական նորարարությունների ամենակենտրոնում՝ որպես հեղինակ, քննադատ, մասնագետ, փորձարկող, կիրառող: Այս ներուժը իսկապես շատ մեծ աջակցություն է մեր երկրի համար, Հայաստանի տեխնոլոգիական ապագան ապահովելու համար»,- շեշտեց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը, ժողովուրդը, հույս է դնում այս տեսլականի վրա և հույս է դնում, որ այս տեսլականը ի վերջո կհամախմբի բոլորին՝ որպես զարգացած, կայացած երկիր տեսնելու գործունեության ճանապարհին:
«Այս համակարգը պետք է գործի մասնագիտական բոլոր ոլորտներում: Այո, մենք պետք է ունենանք հայ բժիշկների, ֆիզիկոսների, մաթեմատիկոսների, զինվորականների, գիտնականնների համքարության կազմակերպված ցանց: Եվ այդ բոլոր ցանցերի գործունեության կենտրոնը պետք է դառնա Հայաստանը: Հայաստանի կառավարությունը պատրաստ է ամեն ինչ անել այս նպատակը արդյունավետ կյանքի կոչելու համար, և Հայաստանի կառավարության կառուցվածքում վերջերս տեղի ունեցած փոփոխությունները միտված են նաև հենց այսպիսի խնդիրների լուծմանը»,- եզրափակեց Փաշինյանը:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02