Իրանի նախագահը պարզաբանել է` ինչ շահեր կունենա Հայաստանը ազգային արժույթին անցնելու դեպքում։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջարկել է Հայաստանի հետ առևտուրն իրականացնել ազգային արժույթով։ Այս մասին, IRNA գործակալության փոխանցմամբ, նա ասել է Թեհրանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։
Նախագահը կարևորել է Թեհրանի ու Երևանի միջև բանկային համագործակցությունը` ընդգծելով, որ փոխադարձ հաշվարկների դեպքում ազգային արժույթի օգտագործումը կհանգեցնի երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի ավելացմանը։
Նրա խոսքով` Թեհրանը վճռական է Երևանի հետ քաղաքական ու տնտեսական ոլորտում հարաբերությունները զարգացնելու հարցում։
«Իրանի և Հայաստանի հարաբերությունները միշտ բարեկամական են եղել, մենք ուզում ենք, որ դրանք էլ ավելի ամրապնդվեն ու զարգանան», – ասել է Ռոհանին։
Նա նշել է, որ Իրանը միշտ ձգտում է լավ հարաբերություններ ունենալ հարևանների, մասնավորապես` Հայաստանի հետ։ Միաժամանակ Իրանի նախագահը կարևորել է համատեղ նախագծերի իրականացման արագությունը` երկկողմանի հարաբերություններն ընդլայնելու համար։
Ռոհանին հիշեցրել է նաև, որ այս տարվա հունիսին Իրանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ–ի հետ ազատ տնտեսական գոտում մասին համաձայնագիրը` ավելացնելով, որ այն լավ հնարավորություն է Իրանի ու միության անդամ երկրների համագործակցությունն ընդլայնելու համար։
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44