Օրեր առաջ Կ.Պոլսի հայոց պատիրքարանը հայտարարեց, որ Ստամբուլի նահանգապետարանի պահանջով մեկ շաբաթով հետաձգվում է տեղապահի ընտրությունը՝ հունիսի 27-ից տեղափոխվելով հուլիսի 4-ը: Պատրիարքական ընտրությունների հետ կապված վերջին զարգացումների շուրջ Ermenihaber-ը զրուցել է պոլսահայ գործիչ Կարո Գաբրիելյանի հետ:
Գաբրիելյանը որպես ընտրությունների գործընթացում թույլ տրված առաջին սխալ նշել է Հոգևոր խորհրդի 2019-ի մարտի 8-ի նիստում ընդունված այն որոշումը, ըստ որի ընտրություններին կարելի է գնալ նաև առանց տեղապահ ընտրելու՝ պատրիարքի փոխանորդով:
«Այդ որոշումը հակասում էր օրենքներին ու կանոններին: Բայց մայիսի 13-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այցելեց պատրիարքարան ու հոգևոր խորհրդի հետ հանդիպման արդյունքում որոշվեց Ստամբուլի քաղաքապետի ընտրություններից անմիջապես հետո տեղապահ ընտրել:
Հունիսի 18-ին հոգևոր խորհրդի հունիսի 18-ին գումարած նիստին տեղապահի ընտրության օր էր նշանակվել հունիսի 27-ը: Դրանից բացի նույն ժողովին որոշում էր ընդունվել արգելափակել այդ ընտրություններին Գարեգին արք. Բեկչյանի մասնակցութունը՝ չնայած Սահակ եպս. Մաշալյանի՝ դա չանելու մասին համառումներին: Բնականաբար դա էլ նախկինում արված մի շարք քայլերի ու գործարքների նման անարդար էր և հակասում էր մեր կանոններին»,- նշեց մեր զրուցակիցը:
Գաբրիելյանը, ակնարկելով, որ տեղապահի ընտրությունների հետաձգման պահանջը կարող է կապված լինել Ստամբուլի նահանգապետարան Աթեշյանի ուղարկած նամակի հետ, որով վերջինս տեղեկացրել էր ընտրությունների օրվա մասին, ասաց. « Այդ որոշման մասին պետոթությանը տեղեկացնելու կարիք չկար: Պետք է իրազեկել միայն այն ժամանակ, երբ իրար հաջորդող գործընթացների արդյունքում կոնկրետ արդյունք կստացվի: Աթեշյանը հունիսի 20-ին նամակ է ուղարկել նահանգապետարան՝ տեղեկացնելով, որ որոշել են հունիսի 27-ին անցկացնել տեղապահի ընտրությունները: Նրանք էլ ասել են, որ նամակի ձևը չի համապատասխանում սահմանված կարգին (նամակի վրա առկա չի եղել հոգևոր խորհրդի ղեկավարի ստորագրությունը) ու հետ են ուղարկել: Դրանից հետո եկած գրությամբ էլ ասվել է, որ ընտրությունները տեղափոխեն հունիսի 4-ին:
Տեսեք, պետությունը չի ցանկանում խառնվել մեր ներքին գործերին: Բայց եթե դուք անընդհատ ինտրիգներ հրահրեք ու հասարակության մեջ լարվածություն առաջացնեք, իհարկե կմիջամտի»,- ասել է Գաբրիելյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիայի հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցապնդում է հղել ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին՝ հետաքրքրվելով տեղապահի ընտրությունները հետաձգելու պատճառների մասին:
ermenihaber.am
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01