Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը Հայաստանի հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը վճառական է տրամադրված որպես բարեկամ ու հարևան երկիր Հայաստանի հետ իր հարաբերություններն ամրապնդելու հարցում»:
Հանդիպման ժամանակ նախագահ Ռոհանին հավելել է.«Իրանի ժողովուրդը պատմական ու մշակութային առումով ջերմ հարաբերություններ ունի Հայաստանի ժողովրդի հետ և երկու երկրները հարևանությունից բացի, ունեն համագործակցության մեծ ներուժ:
Ընդգծելով քաղաքական, տնտեսական ու միջազգային ոլորտներում Իրանի և Հայաստանի միջև խորհրդակցության ու համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, Ռոհանին ասել է.-«Իրանը վճռական է տրամադրված հարևան ու բարեկամ երկիր Հայաստանի հետ իր հարաբերություններն ամրապնդելու հարցում»:
Կարևորելով էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրագործման անհրաժեշտությունը, Իրանի նախագահը հստակեցրել է.«Մենք ցանկանում ենք Պարսից ծոցի տարածաշրջանն ու Օմանի ծովը միանան Սև ծովին և այս նպատակի իրագործման համար առկա ճանապարհներից մեկը Իրանի, Հայաստանի ու Վրաստանի տարածքն է, և այս միացումը կխթանի երկու երկրի ու մյուս երկրների միջև հաղորդակցության ամրապնդումը»:
Նշելով,որ չնայած ԱՄՆ-ի հակաիրանական անօրինական պատժամիջոցների պայմաններին, Թեհրանն ու Երևանը կարող են ավելի ամրապնդել իրենց հարաբերությունները, Ռոհանին ընդգծել է.«Չեմ կասկածում որ անհավասար առճակատման մեջ մենք վերջնական հաղթողն ենք, և այս պայմաններում հարևան երկրների հետ սերտ հարաբերությունն ընդմիշտ կմնա մեր և տարածաշրջանի պատմության մեջ»:
Այդ հանդիպման ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է.«Չեմ կասկածում,որ այս այցի շրջանակում էներգետիկայի ու առևտրի ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները կդրսևորվեն շատ կարճ ժամանակամիջոցում»:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությանը, Մհեր Գրիգորյանն ասել է.«Իրանի ու ԵԱՏՄ-ի հարաբերությունների զարգացման հետ կապված մենք պատասխատավություն ենք զգում և մեր ամբողջ ջանքը գործի կդնենք այս նպատակի իրագործման ուղղությամբ»:
ՀՀ փոխվարչապետը վերջում բարձր է գնահատել Իրանահայերի նկատմամբ Իրանի իսլամական հանրապետության կողմնորոշումը:
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03