Նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախաձեռնությունը Ազգային ժողովի ու կառավարության համատեղ նախաձեռնությունն է: Այս մասին «Նվազագույն աշխատավարձը կտրուկ աճում է. նախաձեռնության սոցիալական արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«ԱԺ կողմից եղել է օրենքի նախագիծ, որի վերաբերյալ կառավարությունը տվել է դրական եզրակացություն և արել է առաջարկ, որ նվազագույն աշխատավարձը դառնա ոչ թե 63.000 դրամ, այլ 68.000 դրամ: Գնդակը հիմա ԱԺ դաշտում է: 63.000-ը կոնսենսուսային տարբերակ է, իսկ դրանից ավելը՝ կքննարկենք: Պրոցեսը զուգահեռ է գնացել»,- նշեց նա:
Ըստ պատգամավորի՝ իրենք կասկածով են վերաբերվում, որ հնարավոր կլինի բարձրացնել 68.000 դրամ, որովհետև դրա արդյունքում կբարձրանան բազային ու պետական պաշտոնյաների աշխատավարձերը:
«Պատգամավորը ստանում է բազային աշխատավարձի տասնապատիկը, նախարարը՝ տասներկուսապատիկը: Եթե բազային աշխատավարձը բարձրանա, պատգամավորի աշխատավարձն էլ կբարձրանա: Եթե կառավարությունն առաջարկում է 68.000 դրամ, որին զուգահեռ կներկայացնի մեխանիզմ, թե ինչպես անփոփոխ թողնել բազայինը, մենք մեծ հաճույքով կհամաձայնենք 68.000 դրամին»,- հավելեց նա:
Բաբկեն Թունյանն ասաց, որ պատգամավորը 660.000 դրամի փոխարեն կստանա 700.000 դրամ, արդյունքում իրենք իրենց սեփական աշխատավարձը կբարձրացնեն 40.0000 դրամով, իսկ մյուսներինը՝ մոտ 10.000 դրամով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն էլ համաձայնեց, որ իրենց նպատակը նվազագույն աշխատավարձի շեմը, ոչ թե սեփական աշխատավարձերի բարձրացումն է:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01