Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան ամառային նստաշրջանին:
Քննարկվել են ՀՄԿ կոմիտեների և ենթակոմիտեների նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև մաքսային ոլորտի մի շարք հարցեր: Մասնավորապես՝ ապրանքների դասակարգումը, մաքսային արժեքի որոշումը, սահմանային համագործակցությունը, «մեկ կանգառ-մեկ պատուհան» սկզբունքը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդի զարգացումները և այլն:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, նստաշրջանում Հայաստանը վերընտրվել է ՀՄԿ աուդիտի կոմիտեի անդամ: Կազմակերպության 182 անդամներից Աուդիտի կոմիտեում ներկայացված է 12-ը: Հայաստանի մաքսային ծառայությունը Նիդեռլանդների մաքսային ծառայության հետ միասին Աուդիտի կոմիտեում ներկայացնելու են ՀՄԿ Եվրոպական տարածաշրջանը:
ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել վերջինիս այցը Հայաստան` մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին:
Իսկ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Հնդկաստանի, Զամբիայի, Կորեայի մաքսային ծառայությունների պատվիրակությունների հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Կորեայի մաքսային ծառայության պատվիրակության հետ համաձայնություն է ձեռք բերվել կազմակերպել ՊԵԿ աշխատակիցների ճանաչողական այցÝ այդ երկիր՝ ծանոթանալու տեղի մաքսային լաբորատորիաների, մեկ պատուհանի, տեղեկատվական այլ համակարգերի գործունեությանը:
Համաշխարհային մաքսային կազմակերպության հաջորդ տարեկան նստաշրջանը տեղի կունենա 2020թ. հունիսին Բրյուսելում:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56