Հայաստանը մեծապես կարևորում է կանանց իրավունքների առաջխաղացումը հասարակական կյանքում, առաջնահերթ՝ ժողովրդավարական գործընթացներում, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրում Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։
«Թավշյա հեղափոխության հաջողությունը, որին ամենակտիվ մասնակցությունն ունեցան նաև հայ կանայք և աղջիկները, դրա վառ ապացույցն է։Այս փորձը վերահաստատում է պետության և հասարակության սոցիալ-քաղաքական կյանքում կանանց առանցքային դերը, հետևաբար նաև կանանց բարոյական և ֆիզիկական անվտանգ միջավայրի, հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման կարևորությունը։ Սա Հայաստանի կառավարության ծրագրի առաջնահերթություն է», - ասել է նա։
Փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանը 2018թ. հունվարին ստորագրել է Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի եվրոպական կոնվենցիան (Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի եվրոպական կոնվենցիան կոչվում է նաև Ստամբուլի կոնվենցիա, քանի որ ստորագրման է բացվել 2011թ. Ստամբուլում)։
«Այդ համատեքստում արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կոնվենցիան ներկայումս գտնվում է վավերացման ընթացակարգերի փուլում։ Անցյալ տարվանից գործում է նաև կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման Հայաստանի Հանրապետության օրենքը։ Լիահույս եմ, որ այսօր մեկնարկող Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագիրն ուղի կբացի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի մոտալուտ վավերացման, ինչպես նաև կոնվենցիայի դրույթներն ու պրակտիկ գործիքներն ազգային օրենսդրությունում և գործնական դաշտում ներդնելու համար։
Հարկ է նշել նաև, որ կանանց համար արդարադատության հասանելիության վերաբերյալ մեկ այլ ծրագիր իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» օժանդակ ծրագրի շրջանակում», - ասել է նա։
Ավետ Ադոնցը նշել է, որ Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Գործողությունների ծրագրին գործընկերների աջակցությունը։
«Տվյալ դեպքում՝ Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի ֆինանսավորմանը մասնակցել են Գերմանիան, Նորվեգիան, Իռլանդիան, Լիխտենշտայնը։ Մենք վճռական ենք բարելավել նախորդ փուլի Գործողությունների ծրագրի ֆինանսավորման և արդյունավետ իրականացման հաջողությունը։ Բավական կլինի նշել միայն, որ նոր մեկնարկած Գործողությունների ծրագրում ապահովված է արդեն սահմանված բյուջեի (19 մլն. եվրո) ավելի քան 50%-ի ֆինանսավորումը», - հավելել է ՀՀ ԱԳ փոխնախարարը։
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01