«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն ԱՄՆ անկախության տոնի առթիվ հուլիսի 4-ին շնորհավորական ուղերձ է հղել ամերիկյան ժողովրդին՝ նշելով, որ մեր պետության և ժողովրդի շահերից է բխում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կայուն և հետևողական զարգացումը։ Միաժամանակ, Արթուր Ղազինյանը, որպես «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ՝ իր պատրաստակամությունն է հայտնել կոնկրետ նախաձեռնություններով նպաստել հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացմանը: Արթուր Ղազինյանը «Արմենպրես»-ին նաև տեղեկացրել է, որ օրերս նամակով պաշտոնապես դիմել է ԱՄՆ Սենատի Հանրապետական մեծամասնության ղեկավար, սենատոր Միտչել Մակկոնելին` խնդրելով և պահանջելով ԱՄՆ սենատում նախաձեռնել քննարկումներ՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992թ. ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907 բանաձևի ամբողջական վերագործարկման շուրջ: «Ադրբեջանական լոբբիստները, ներառյալ նավթային ընկերությունները, ջանք ու ռեսուրսներ չխնայեցին 907 բանաձևը չեղարկելու համար, ինչը տվեց իր արդյունքը 2001թ. Ջորջ Բուշ կրտսերի նախաձեռնությամբ այն շրջանցելու մասին Կոնգրեսի համապատասխան որոշմամբ: Այդ ժամանակաշրջանում ԱՄՆ նեո-պահպանողականները Ադրբեջանին դիտարկում էին որպես ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում կարևոր լոգիստիկ հանգույց, ինչը և առիթ դարձավ նշված բանաձևը մասամբ կասեցնելու համար: Որպես կասեցման հիմք ԱՄՆ նախագահի վարչակազմը ներկայացրել էր Ադրբեջանի հավաստիացումներն այն մասին, որ այն Արցախի ժողովրդի նկատմամբ չի կիրառի որևէ ագրեսիվ գործողություն: Սակայն 2016թ. ապրիլին ազատ Արցախի դեմ ուղղված ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիան ցույց տվեց, որ այդ բոլոր հավաստիացումները կեղծ էին, ինչը պետք է համարժեք արձագանք ստանա ազատ աշխարհի առաջնորդ ԱՄՆ կառավարության կողմից»,- ասված է պաշտոնական նամակում: «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ Սենատի Հանրապետական մեծամասնության առաջնորդը կըմբռնի Արցախի ժողովրդի գլխին կախված գոյության վտանգի լրջությունը, հատկապես՝ վերջին տարիներին Ադրբեջանում սկսված սպառազինությունների մեծածավալ ձեռքբերման և խիստ ռազմական հռետորաբանության շրջանակներում: Միաժամանակ, Արթուր Ղազինյանը հայտնել է, որ նամակի պատասխանը ստանալուն պես կտեղեկացնի հանրությանը։
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01