Դուք շատ լավ հասկանում եք, որ մեզ համար բանակցություններին Արցախի մասնակցության հարցն օրակարգային է, եւ մենք՝ այս իշխանությունն է առաջ բերել այս հարցը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա լիարժեք ներգրավվածություն, որովհետեւ այն այս գործընթացի սուբյեկտ է։ Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառանոլվ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ 3 ժամ տեւած հանդիպմանը: «Հասկանում եք, որ եթե հարցը հեշտ լիներ, վաղուց լուծված կլիներ: Սա օրակարգային հարց է, որը կանոնավոր, հետեւողականորեն հետապնդվում է, որովհետեւ մենք ունենք գերակա խնդիր. սա պրակտիկ խնդիր է, սա պրագմատիկ մոտեցում է, որ եթե մենք լիարժեք եւ արդյունավետ բանակցային, խաղաղ կարգավորման գործընթացի մասին ենք խոսում եւ մտածում հաշվի չառնել այս կարեւորագույն գործոնը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությանը եւ այս գործընթացում սեփականության զգացումի ամրապնդմանը, պրակտիկ առումով մենք վնաս ենք հասցնում խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ աշխատանքին»,-ասաց նա: Զոհրաբ Մնացականյանը հիշեցրեց Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի մասին՝ նշելով. «Այդ ժամանակ նույնպես բոլորս միասին ընդարձակ խոսել ենք այս հարցի մասին եւ արտահայտել, որ մենք սա երբեւէ առաջ չենք բերի որպես նախապայման, բայց մենք չենք կարող հաշվի չառնել, որ սա կոնկրետ հարց է, որն արհամարհելն անհնար է»:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02