Բրիտանիայի ծովուժը Ջիբրալթարի նեղուցում կանգնեցրել է իրանական նավթատար նավ և պնդում է, որ այն նավթ էր տեղափոխում Սիրիա:
Բրիտանական աղբյուրները հինգշաբթի օրը հայտարարել են, որ իրանական նավթատար նավը խախտել է թե՛ ԱՄՆ-ի և թե՛ Եվրամիության կողմից 2011 թվականին Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները:
Անկախ այն բանից, թե ծովային օրինական ճանապարհին գտնվող իրանական նավթատար նավը որ ուղղությամբ էր շարժվում, նավը կալանավորելու Բրիտանիայի ծովուժի քայլը նշանակում է գողություն կամ ծովահենություն:
ԱՄՆ-ի կառավարության պահանջով իրանական նավթատար նավը կալանավորելու Բրիտանիայի ծովուժի կամայական քայլը կհանգեցնի վտանգավոր հետևանքների:
Հինգշաբթի երեկոյան, անդրադառնալով Ջիբրալթարի նեղուցում Բրիտանիայի ծովուժի կողմից իրանական նավթատար նավի կալանավորմանը, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է.«Իրանական նավթատար նավի կալանավորումն անօրինական, լարվածություն առաջացնող և վտանգավոր քայլ է»:
Արտատարծաշրջանային պատժամիջոցների սահմանումն անօրինական անօրինական քայլ է, որ Միացյալ Նահանգները կիրառել է Իրանի նկատմամբ և Ջիբրալթարում իրանական նավթատարի կալանավորումը ցույց է տալիս, որ Բրիտանիան հետևում է այդ ավերիչ քաղաքականությանը:
ԱՄՆ-ն 2018 թվականի մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները և այլ երկրներին ևս սպառնալով պարտադրեց, որպեսզի նրանք էլ կիրառեն այդ պատժամիջոցները:
Բրիտանիայի այդ քայլը հաստատում է ԱՄՆ-ի արտատարածաշրջանային պատժամիջոցների կիրառումը, որին մինչդեռ ավելի վաղ Եվրամիությունը մշտապես դեմ է եղել: Ավերիչ ու միակողմանի քայլերի հաստատումը ոչնչով չի կարող օգնել օրենքի իշխանությանը և միայն կհանգեցնի լարվածության սրմանը:
Բրիտանիայի ծովուժի կողմից իրանական նավթատար նավի կալանավորումը և Լոնդոնի կառավարության կողմից այդ ծովահենությանը ցուցաբերվող աջակցությունը, հերթական անգամ ապացուցեց, որ Եվրոպան թույլ է ԱՄՆ-ի դիմաց և չի կարող անկախ որոշում կայացնել:
Բացի այդ, իրանական նավթի առևտրի գործընթացը չի համապատասխանում ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի տնտեսական արտոնությունները երաշխավորելու մասին եվրոպացիների հայտարարած քաղաքականությանը:
ՀԳՀԾ-ի համաձայն, Իրանը պետք է կարողանա իր նավթն անարգելք վաճառել և դրա դիմաց ստանալիք գումարը ներկրել երկիր: Այդ ցիկլի երաշխավորմամբ իմաստ կստանա Իրանի հետ Եվրոպայի առևտրի մեխանիզմը՝INSTEX-ը:
Ինչպես ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին է չորեքշաբթի օրը կառավարության կազմի նիստում ասել .«Սնամեջ INSTEX-ը ոչ մի բանի պետք չէ և եվրոպացիները պետք է երաշխավորեն, որ իրանական նավթի վաճառքի դիմաց ստանալիք գումարը կփոխանցեն Իրանին»:
Այս օրերին երբ Եվրոպան կանգնած է INSTEX-ի ստվերի տակ, և աջակցում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին, ծովային օրինական ճանապարհին գտնվող իրանական նավթատար նավը կալանավորելու Բրիտանիայի անօրինական քայլն այլ իմաստ ունի:
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01