ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 3-ին ստորագրել է դաշնային օրենք՝ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» պայմանագրի (INF) դադարեցման մասին: Նա համապատասխան փաստաթուղթը փոխանցել է պետական մարմիններին այն գործադրման հանձնելու համար:
2018 թվականի հոկտեմբերին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ դուրս է գալիս INF պայմանագրից՝ պատճառաբանելով, որ Մոսկվան խախտում է պայմանագիրը և չի կատարում իր պարտավորությունները։ Ընդ որում՝ ապացույցներ, որ Ռուսաստանը խախտել է պայմանագիրը, ամերիկյան կողմը այդպես էլ չի ներկայացրել։
2019 թվականի փետրվարի 2-ից ԱՄՆ-ի կողմից INF պայմանագրի կատարման դադարեցումն աշխարհը կանգնեցրել է մեծ մարտահրավերի՝ այսինքն սպառազինական դաշինքների խարխլման առջև:
Վաշինգտոնը և Մոսկվան միմյանց մեղադրում են այդ պայմանգրի դրույթները խախտելու մեջ:
Վաշինգտոնը, դադարեցնելով այդ ռազմավարական պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, պայմանագրին իր անդամակցության շարունակումը պայմանավորեց Ռուսաստանի կողմից պայմանագրին ցուցաբերվող հավատարմությամբ և վերջինիս վեց ամիս ժամանակ տրամադրեց: Իսկ Ռուսաստանը մի քանի օր անց, հակադարձ քայլի դիմելով, Պուտինի հրամանագրով վեց ամսով դադարեցրեց «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» մասին պայմանագրի իրագործումը: Հուլիսի 3-ին, պաշտոնական բնույթ հաղորդելով այդ որոշմանը, Պուտինը ստորագրել է դաշնային օրենք՝ այդ պայմանագրի վերաբերյալ: Մոսկվան Վաշինգտոնին զգուշացրել է, որ չի կարող միայնակ պահպանել պայմանագիրը: Իհարկե Վաշինգտոնը մտադիր է INF պայմանագրից դուրս գալուց հետո նոր START պայմանագիրը չերկարաձգել: Այդ պայմանագիրը վերահսկում է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջուկային զինանոցները:
Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է սպառազինության վերահսկման պայմանագրերի ներկա գործընթացի կապակցությամբ, հաշվի առնելով այդ պայմանագրերի, ներառյալ՝ INF-ի և նոր START -ի վերացմանն ուղղված ԱՄՆ-ի կողմոնորոշումը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել է, որ եթե Միացյալ Նահանգները նոր START պայմանագրի երկարաձգման մտադրություն չունենա, Ռուսաստանը ևս թույլ կտա, որ այդ պայմանագիրը 2021 թվականին չեղարկվի: Պուտինը հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայացած տնտեսական նիստի շրջանակում ասել է.«Եթե որևէ մեկը START պայմանագիրը երկարաձգելու մտադրություն չունի, մենք ևս չենք երկարաձգի այն: Չնայած 2021 թվականին ավարտվում է պայմանագրի ժամկետը, սակայն դրա երկարաձգման համար դեռ պաշտոնական բանակցությունների գործընթացը չի մեկնարկել»:
Ռուսները համոզված են, որ Թրամփի վարչակազմը ԱՄՆ-ի նոր միջուկային դոկտրինայի շրջանակում կցանկանա նոր միջուկային հրթիռներ ու սպառազինություն տեղակայել Ռուսաստանի ու Չինաստանի կողմից ենթադրյալ սպառնալիքներին դիմակայելու համար: Թրամփն այդ կապակցությամբ հայտարարել է.«ԱՄՆ-ն կընդլայնի իր միջուկային սպառազինությունը ,քանի դեռ Ռուսաստանն ու Չինաստանը չեն դադարեցրել իրենց միջուկային սպառազինության ընդլայնումը:
Այսպիսով պետք է սպասել, որ Թրամփի վարչակազմն իր միջուկային հավակնությունների շրջանակում վեցամսյա դադարից հետո INF պայմանագրից դուրս գալով հաջորդ փուլում իր օրակարգում ներառի նոր START պայմանագրի չերկարաձգման որոշումը: Այս սցենարը կխորացնի անկայությունը միջազգային ասպարեզում և թափ կհաղորդի աշխարհի ատոմային գերտերությունների միջև միջուկային սպառազինական մրցավազքին:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01