Ֆրանսիայում Մորիս անունով աքաղաղը, որի վաղ առավոտյան ծուղրուղուն հարեւաններին հոգնեցրել է, հայտնվել է դատական ճակատամարտի կենտրոնում: Տարեց զույգը գանգատվել է, որ աքլորն իրենց հոգնեցրել է իր ծուղրուղուով, հայտնում է BBC-ն: Թռչունի տերը՝ Քորնի Ֆեսոն, ասում է, որ աքլորն ուղղակի անում է այն, ինչ անում են բոլոր աքաղաղները: Ռոշֆորի դատարանում քննությանը ներկա չէին ո՛չ Մորիսը, ո՛չ նրան մեղադրողները: Բայց աքլորին, որն ինչ-որ իմաստով տեղական հայտնի է դարձել, աջակցել են մյուս աքաղաղները, որոնք հավաքվել են դատարանի շենքի մոտ: Հայցվորներ Ժան-Լուի Բիրոնը եւ Ժոել Անդրիեն մոտ 15 տարի առաջ տուն էին կառուցել Սեն-Պյեռ-դ՛Օլերոն գյուղում, որը հետագայում դարձել է ծերանոց: Նրանց խոսքով՝ պատճառներից մեկը, որ նրանք այս շրջանն են ընտրել, տեղանքի անդորրն է: Բայց Մորիսի հետ կապված խնդիրներն առաջացել են 2017 թվականից: Տեղական համայնքի համար նրա կողմնակիցների խնդիրը պարզ է՝ աքաղաղները գյուղական կենսակերպի մասն են, եւ նրանք ողջամիտ չեն համարում նրանց երգեցողության դադարեցման պահանջը: Հարցն այն է, թե հարկավո՞ր է արդյոք դա ձեռնարկել Մորիսի նկատմամբ, որը հիմա քննարկել է դատարանը եւ սեպտեմբերին որոշում կկայացնի:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44