Հնագույն քաղաք Բաբելոնը, որը գտնվում է ժամանակակից Իրաքի տարածքում, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Որոշումը կայացվել էր ուրբաթ Բաքվում ընթացող Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 43-րդ նիստի ընթացքում, հայտնել է ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Բաբելոնը Միջագետքի քաղաքներից մեկն է, որը գտնվում է Աքքադի պատմական շրջանում: Այն Հին աշխարհի կարեւոր քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրոնական կենտրոն էր: Միեւնույն ժամանակ այն դարձել էր առաջին մեգապոլիսը՝ մարդկության հնագույն պատմության խոշորագույն քաղաքներից մեկը: Բաբելոնի մասին առաջին հիշատակումը թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակին: Ներկայումս քաղաքի փլատակները գտնվում են Բաղդադից 90 կմ հեռավորության վրա: Փլատակների տարածքը կազմում է 10 ք/կմ: Դրանից միայն 15 տոկոսի տարածքում են անցկացվել հնագիտական պեղումներ: Բաքվում ընթացող Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 43-րդ նիստի ընթացքում քննարկվել է այդ ցուցակում ներառվելու նպատակով 35 օբյեկտների թեկնածությունը, հաղորդում է միջազգային կազմակերպությունը: Ինչպես հայտնել է Agence France-Presse-ը, 40 տարվա ընթացքում Իրաքը ձգտել է, որ Բաբելոնը ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Քաղաքի թեկնածությունը հինգ անգամ մերժվել է կամզակերպության կողմից: Տեւական ժամանակաշրջանում երկրի տարածքում ընթացել են մարտական գործողություններ արմատական իսլամիստների դեմ:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44