Նորվեգիայում 5 տարվա ազատազրկման են դատապարտել ձկնարդյունաբերության նախկին նախարար Սվեյն Լյուդվիգսենին (2001-2005) ՝ ապաստան հայցող երեք երիտասարդների նկատմամբ սեռական բռնության համար, գրում է korrespondent.net-ը: Նա մեղավոր է ճանաչվել իր պաշտոնեական դիրքը չարաշահելու և երեք երիտասարդների խոցելի կարգավիճակն օգտագործելու համար: Դեպքերը տեղի են ունեցել Թրոմսոյում՝ 2011-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում:
Տղամարդիկ, որոնք արդեն 25, 26 և 34 տարեկան են, հայտնել են դատարանին, որ առաջին անգամ հանդիպել են Լյուդվիգսենին, երբ նա արդեն Թրոմսո նահանգի նահանգապետն էր, և վերջինս նրանց ապաստան ու աշխատանք է խոստացել սեռական ծառայությունների դիմաց:
Նրանց խոսքով՝ սեռական բռնությունները կատարվել են Լյուդվիգսենի առանձնատանը, հյուրանոցային համարներում և նրա աշխատավայրում:
Այդ ժամանակ տղաներից մեկը եղել է 17 տարեկան, մյուսի մոտ առկա է եղել թեթև աստիճանի մտավոր հետամնացություն:
Լյուդվիգսենը նաև պետք է տղամարդկանց վճարի ընդհանուր 87 000 դոլար:
Դատական նիստի ժամանակ նախկին պաշտոնյան խոստովանել է, որ սեռական հարաբերություններ է ունեցել տղաներից միայն մեկի հետ, և որ դա տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ: Նա նաև խոստովանել է, որ ստել է ոստիկանությանն այս առումով:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56