Մշակույթի նախարարության հետ կապված խնդիրը դեռևս չի հանգուցալուծվել, այն նույն վիճակում է, ինչ կար: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր տնօրենի պաշտոնից:
Ըստ նախարարության պարզաբանման՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցվել են՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ըստ որի, տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հետ մեկտեղ անձն իրավունք չունի զբաղեցնել մեկ այլ պաշտոն՝ բացի մանկավարժական, ստեղծագործական և գիտական աշխատանքից:
«Ես դատական հայց եմ ներկայացրել, ես չեմ կարող ասել՝ որքան ժամանակ կտևի այդ գործընթացը, բայց դատարանը կորոշի գործի ելքը»,-նշեց Օրբելյանը:
Հարցին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանը 6 ամսով էր նշանակվել այդ պաշտոնում, ժամանակն արդեն լրացել է, ինչպե՞ս է համակարգվում թատրոնի աշխատանքը, Օրբելյանը պատասխանեց. «Քանի որ գործը գտնվում է դատարանում, այդ ժամկետը երկարաձգվում է: Դատական գործընթացի ընթացքում ոչ ոք ոչինչ չի կարող անել»:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01