Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հուլիսի 6-ին հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը՝ Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը նշել է, որ հայ եւ կիպրացի եղբայրական ժողովուրդները միասին կերտել են դարերի հարուստ պատմություն ունեցող ամուր բարեկամություն, որը բխում է համամարդկային ընդհանուր արժեքներին փոխադարձ հավատարմությունից։ Երկու ժողովուրդները սերտորեն կապված են նույնանման արժեհամակարգով, ընդհանուր պատմությամբ եւ մշակույթով։
Արարատ Միրզոյանը կարեւորել է եկեղեցիների դերը՝ որպես հայ եւ կիպրացի ժողովուրդների կյանքում քրիստոնեական արժեքները պահպանող եւ զարգացնող կառույց՝ ընդգծելով, որ մեր բարեկամ ժողովուրդները դարեր շարունակ միմյանց սատարել են ճակատագրական պահերին՝ կիսելով վիշտն ու ուրախությունը, պայքարելով համամարդկային իրավունքների եւ արժեքների վերականգման ու պահպանման համար։ Մեր ժողովուրդները կրում են ցեղասպանության չսպիացող վերքը եւ շարունակում պայքարել պատմական արդարության վերականգնման համար։
Այցի շրջանակներում Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այցելել է նաեւ Մելքոնյան կրթական հաստատություն, ծանոթացել կրթահամալիրի ներկա վիճակին, զրուցել կրթահամալիրի բակում նախկին շրջանավարտների կողմից կազմակերպված բողոքի ցույցի մասնակիցների հետ։ Ազգային Ժողովի նախագահը լսել է կրթահամալիրի հետագա ճակատագրի վերաբերյալ նրանց մտահոգությունները եւ խոստացել ավելի խորը ծանոթանալ խնդրի մանրամասներին։
Արարատ Միրզոյանը այցելել է նաեւ Նիկոսիայի Նարեկ հայկական վարժարան, ուր հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես եկել ելույթով, պատասխանել ներկաների հարցերին։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02