ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով գլխավոր հանձնակատարը դատապարտում է Վենեսուելայում ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից ‘’անհամաչափ ուժի’’ կիրառումը: Գլխավոր հանձնակատար Միշել Բաշելեյը, հունիս ամսին Կարակաս կատարած այցի ժամանակ նախագահ Մադուրոյին ասել է, որ Վենեսուելայի հատուկ ուժերի կողմից իրականացված գործողությունների արդյունքում մեծ թվով երիտասարդ անձինք են սպանվել:
ՄԱԿ-ի կողմից հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում ասված է, թե ըստ կառավարության, ձերբակալությունների ժամանակ ցուցաբերված դիմադրության արդյունքում անցյալ տարի սպանվել է 5287, այս տարվա մայիսի 19-ից հետո` 1569 մարդ: ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, դրանց մի մեծ մասը արտադատական մահապատիժներ են եղել:
Քսան ընտանիքներ պատմել են, թե ինչպես են սեւազգեստ հատուկ ջոկատայինները ժամանել առանց համարանիշների սեւ ավտոմեքենաներով: Ըստ նրանց հայտնած տվյալների, հատուկ ուժերի ծառայողները բռնությամբ մուտք են գործել իրենց տները, իրենց հետ տարել որոշ ապրանքներ, վիրավորել կանանց ու աղջիկներին, որոշ դեպքերում` նրանց լիովին մերկացրել:
Բաշելեյը Վենեսուելայի ծովային ուժերի կապիտան Ռաֆաել Ակոստա Արեվալոյի սպանությունն անվանել է ‘’ցավալի’’:
Վենեսուելայի իշխանությունները շաբաթ օրը երեկոյան էին հաստատել պաշտոնաթող կապիտան Արեւալոյի մահվան մասին լուրերը, որը ըստ ընդդիմության ղեկավարների ու նրա ընտանիքի անդամների, կալանավայրում ենթարկվել է կտտանքների: Նրան ձերբակալել էին Մադուրոյի դեմ հեղաշրջում իրականացնելու նպատակ ունեցող խմբի անդամ լինելու մեղադրանքով:
Կարակասը չի ընդնունում այս մեղադրանքները: Ինչպես արտաքին գործերի նախարար Ուիլյամ Կաստիյոն է ասել, ‘’Վենեսուելայում չկա մարդասիրական ճգնաժամ’’:
Ըստ ՄԱԿ-ի, Վենեսուելայի իշխանությունների նպատակը ժողովրդի շրջանում ահ ու սարսափ տարածելն է: Դա իրականացնելու համար ‘’անհավատալի’’ թվով ընդդիմադիրների այստեղ որսում ու սպանում են առանց դատավարության, ասված է զեկույցում:
Տնտեսական ծանր պայմանների, գործազրկության բարձր մակարդակի, սննդամթերքի ու դեղամիջոցների մշտական պակասի պատճառով 2015 թվականից ի վեր Վենեսուելան մշտապես լքել է ավելի քան 4 միլիոն մարդ:
amerikayidzayn.com
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55