Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը գիտի, որ իր ղեկավարած մարզն ամենաաղքատներից է։ Սակայն նա Tert.am-ի հետ զրույցում ցավով նշեց, որ աղքատությունը մարզի միակ խնդիրը չէ, քանի որ Շիրակն այլ խնդիրներով ու մարտահրավերներով էլ հարուստ է։
Միևնույն ժամանակ նա շեշտեց՝ մարզը հարուստ է նաև հնարավորություններով։ Այս հարցում Պետրոսյանը կարևորում է իշխանությունների որդեգրած քաղաքականությունը՝ խնդիրների հստակ քարտեզագրումը։ Նրա գնահատմամբ՝ խնդիրների հստակ քարտեզագրումը հնարավորություն կտա հասկանալ դրանց ծագումնաբանությունը, ինչպես նաև կօգնի լուծումներ գտնելու հարցում։
«Աղքատությունից բացի՝ մենք ունենք ևս մեկ լուրջ խնդիր՝ անօթևանությունը, որը ելնում է շատ սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներից։ Շիրակի մարզում դեռևս ունենք մոտ 3600 տնակներ, միայն Գյումրի քաղաքում 2850-ից ավել տնակ ունենք, որից 2400-2500-ը բնակեցված են։ Այսօր աղքատությունն ու անօթևանությունը ձեռք ձեռքի տված են գնում, բայց կան մոտեցումներ, լուծումներ, գործիքներ, որոնց հետ կապված պատկերն ամբողջականացվում է։ Հիմա հավաքագրվել է այն մարդկանց փաստաթղթերը, որոնք ապրում են ժամանակավոր կացարաններում»,- հայտնեց նա։
Մարզպետը շեշտեց՝ պետությունը խնդիրների լուծման քաղաքական կամք ունի, ավելին՝ ֆիքսել է անօթևանության խնդրի հաղթահարումը որպես նպատակ։ Նրա կարծիքով՝ անօթևանությունը նաև մարզի ընդհանուր մթնոլորտի վրա բացասական ազդեցություն ունի՝ հոգեբանական առումով։ Պետրոսյանը նկատեց, որ աղքատությունն ինքնին վատ երևույթ է, սակայն, ըստ նրա, այն ավելի ծանր ապրումների ու հետևանքների է բերում, երբ այն որևէ հնարավորություն չունեցող պատերի, տանիքների կամ տնակների տակ է։
«Մենք աղքատության հաղթահարման հիմնական գործոններից ենք համարում աշխատատեղերի բացումը, Շիրակի մարզում հավելյալ արժեք ստեղծող մոտեցումների զարգացումը։ Այս տեսանկյունից հիմա հետևողական աշխատանք ենք տանում բոլոր այն մարդկանց հետ, ովքեր հետաքրքրված են Շիրակի մարզով, այն կառույցների հետ, որոնք հետաքրքրված են մեր մարզում գեթ մեկ աշխատատեղ ստեղծելով»,- հավելեց մարզպետը։
Պետրոսյանի խոսքով՝ տարբեր ոլորտների հետ կապված ներդրումային փաթեթներ են պատրաստում, քանի որ մարդիկ կան, որոնք գալիս են ու ասում, որ ունեն X գումար, որի շրջանակում էլ ցանկանում են գործունեություն ծավալել։ Նա տեղեկացրեց, որ հիմնականում շեշտը դնում են սոցիալական կապերով Շիրակի մարզի հետ կապ ունեցող մարդկանց վրա։
«Մենք հիմա ուզում եք Գյումրիի շուրջը հավաքել տուրիստական եռանկյունի՝ օգտագործելով Շիրակի մարզի հյուսիսային՝ ձմեռային, լուրջ պոտենցիալը։ Մեծ պոտենցիալ կա Արագած լեռան հետ կապված, Արթիկի և այլն։ Ուզում ենք ունենալ տուրիստական մեծ եռանկյունի, որի կենտրոնը կլինի Գյումրին՝ իր պատմական միջուկով, բայց կունենանք նաև տուրիստական այլ տարածքներ»,- ավելացրեց Տիգրան Պետրոսյանը։
.tert.am
22:22
21:52
21:35
18:55
18:38
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02