Անցնող շաբաթ սոցիալական ցանցերում #բռնության_ձայնը ֆլեշմոբի արդյունքում ակտիվորեն քննարկվում էր կանանց նկատմամբ բռնության թեման:
Հիմնականում անանուն այս պատմությունները, սակայն, հասարակության շրջանում ոչ միանշանակ արձագանք ստացան. շատերի կարծիքով՝ ակցիան կոչված է ֆոն նախապատրաստելու վիճահարույց Ստամբուլի կոնվենցիայի վավերացման համար, որը վերաբերում է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին:
«Ստամբուլի կոնվենցիան, որը Հայաստանը ստորագրել է 2018 թվականի հունվարին, այժմ գտնվում է վավերացման ընթացակարգերի փուլում: Օրերս Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրում պաշտոնապես մեկնարկեց Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագիրը: Եվ, հաշվի առնելով, որ այս կոնվենցիան ոչ միանշանակ է ընդունվում Հայաստանում, փորձ է արվում հասարակության մոտ որոշակի էմոցիոնալ ֆոն ստեղծել՝ մեղմելու վավերացման գործընթացի նկատմամբ հասարակության բացասական արձագանքը: Խնդիրը բնավ այն չէ, որ մեր հասարակությունը չի դատապարտում կանանց նկատմամբ և ընտանեկան բռնությունը, այլ այն, որ կոնվենցիայում վիճահարույց ձևակերպումներ կան «գենդեր» բառի հետ կապված: Ընդդիմախոսների կարծիքով՝ այդ ձևակերպումները հակասում են ոչ միայն մեր ազգային արժեքներին, ընտանիքի ավանդական ինստիտուտին, այլ նաև ՀՀ Սահմանադրությանը», - մեզ հետ զրույցում նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանն` ընդգծելով, որ կոնվենցիայի հետ կապված այս դիսկուրսը զուտ ներհայաստանյան չէ:
«Կոնվենցիան, Հայաստանից բացի, չեն վավերացրել ԵԽ անդամ ևս 14 երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Հունգարիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան և այլն, իսկ Ռուսաստանն ու Ադրբեջանն ընդհանրապես չեն ստորագրել այն: Ընդ որում, չվավերացրած երկրներում խնդիրը նույն ձևակերպումների մեջ է: Վերը նշված մտահոգություններով պայմանավորված 2018 թվականին Բուլղարիան, Սլովակիան և Լատվիան ընդհանրապես հրաժարվեցին վավերացնել կոնվենցիան:
Ընդ որում, կոնվեցիայի վավերացումը դեռևս չի նշանակում կանանց և ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքար: Ալբանիան, Թուրքիան առաջին երկրներից են, որ վավերացրել են Ստամբուլի կոնվենցիան, սակայն կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերն այս տարիներին այդ երկրներում որևէ կերպ չեն նվազել, այլ՝ ընդհակառակը», - նշեց փորձագետն՝ ավելացնելով, որ վավերացման հարցում պետք չէ շտապողականություն ցուցաբերել. «կոնվենցիան չվավերացրած երկրներից շատերն այն ստորագրել են շատ ավելի վաղ, քան Հայաստանը, ուստի ստորագրումը դեռ չի նշանակում արագ վավերացնելու պարտավորություն»:
aysor.am
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01