Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կարմիր գորգով մեկնարկեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը: Ավանդույթի համաձայն՝ կինոփառատոնի մեկնարկը տվեցին փառատոնի հիմնադիր, անվանի ռեժիսոր Հարություն Խաչատրյանը և «Վիվա-Սել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Րալֆ Յիրիկյանը: Նրանց այս տարի միացավ նաև փառատոնի նոր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը: Խոսելով փառատոնի ղեկավար կազմի փոփոխության մասին` Հարություն Խաչատրյանը նշեց, որ փառատոնը նոր շունչ է ստացել: Բացման ֆիլմից առաջ Հարություն Խաչատրյանը և Րալֆ Յիրիկյանը կես կատակ, կես լուրջ քննարկեցին հաջորդ տարիների հովանավորության հարցն ու ազդարարրեցին մեկնարկը: Հասմիկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ փառատոնը 16 տարեկան է և հասել է պատանեկության խենթ ու խելառ տարիքին:

Որպես բացման ֆիլմ այս տարի ընտրվել էր Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի այս տարվա դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծը» (Հարավային Կորեա) ֆիլմը: Բացմանը նախորդել էր Շառլ Ազնավուրի հրապարակում հոբելյանական պատվո աստղերի տեղադրում՝ Բագրատ Հովհաննիսյանի եւ Արման Մանարյանի ծննդյան 90 եւ Գենադի Մելքոնյանի 75-ամյա հոբելյանների առիթով:

Այս տարվա լիամետրաժ մրցույթի ժյուրին կնախագահի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն, իսկ փառատոնի հատուկ հյուրն է մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը: Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է ռեժիսոր Պիպո Մեցապեսան (Իտալիա): Ժյուրիի կազմում ընգրկված են նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և «Clermont-Ferrand» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը:
Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»:
Փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը:







Արմինե Բրսոյան
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55