Վաղ առավոտյան մետաղի ջարդոնով բեռնված երկու ավտոմեքենա փակել են Պետեկամուտների կոմիտեի մուտքը։
Նրանց խոսքով՝ հիմա իրենցից մետաղի ջարդոն չեն ընդունում, չեն թողնում դուրս արտահանել:
Ասում են՝ թափոնները հավաքում, տանում-հանձնում էինք, հիմա դրանք այլևս չեն ընդունում:
Նրանց ընդունեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:
«Խումբ ձևավորեցին, եկան քննարկեցին հարցը բավականին երկար, բարձրացված խնդիրներն ուսումնասիրվում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը:
Հիշեցնենք` հունիսի 20-ին, մետաղական թափոնների արտահանմամբ զբաղվող մի շարք ընկերության ներկայացուցիչներ մետաղյա ջարդոններով բեռնված բեռնատարներով բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության մոտ: Նրանք բողոքում էին պետտուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագծից, որով մետաղական ջարդոնի արտահանման համար պետտուրք է սահմանվում։
Նշենք, որ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների փաթեթում ներառված «Պետտուրքի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծով մետաղի թափոնների արտահանման համար պետտուրք սահմանելու օրենքի նախագիծը դեռ Ազգային ժողովի կողմից չի հաստատվել:
Ավելի վաղ՝ մայիսի 28-ի կառավարության նիստին Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել էր, որ հայկական օրենսդրության գործող կարգավորումներով սողանցք է թողնված, որը թույլ է տալիս տեղական «արտադրության» ջարդոնն արտահանել, ինչը վտանգավոր է երկրի տնտեսության համար։
«ՀՀ կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու՝ զարգացնել սեփական արտադրությունները՝ օգտագործելով սև և գունավոր մետաղների ջարդոնը և թափոնը: Մասնավորապես, ներկայումս Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Նշված ոլորտի ընկերություններում, ընդհանուր առմամբ, աշխատում է շուրջ 1200 մարդ, և մետաղամշակման համար անհրաժեշտ տեղական երկրորդային հումքի բացակայության պարագայում` վերջիններս ստիպված կլինեն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնել իրենց արտադրական գործունեությունը»,- ասել էր Խաչատրյանը:
Առաջարկվող փոփոխությունները տեղական արդյունաբերական ընկերություններին հնարավորություն կտան տեղում առաջացած մետաղի ջարդոնն օգտագործել որպես հումք` ապահովելով իրենց կողմից արտադրվող վերջնական արտադրանքի համար մրցակցային գներ:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն էլ նշել էր, որ ժամանակին մետաղի ջարդոնի զանգվածային արտահանումը կոտրեց Հայաստանի արդյունաբերության ողնաշարը:
Անի Կարապետյան
Լուսանկարը՝ Sputnik Արմենիայի
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01