Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնը սկսել է իր ակտիվ աշխատանքը: Փառատոնի շրջանակում հուլիսի 8-ին տրվեց GAIFF Pro կինոյի զարգացման հարթակի մեկնարկը: Արդեն երկրորդ անգամ Երևանում անցկացվում է C2C տարածաշրջանայինշուկան, որը նախագծեր է ընդունում Փոքր Կովկաս տարածաշրջանից: Հայտերի ընդունման երկուամիսների ընթացքում հարթակը ստացել է 40 կինոնախագիծ և 21 աշխատանքային փուլում գտնվող ֆիլմեր, որոնցից ընտրվել են 21-ը: Հուլիսի 8-11-ի ընթացքում նրանք հնարավորություն կունենան հանդիպել հրավիրյալ միջազգային մասնագետների հետ, ներկայացնել իրենց նախագծերը և փորձել ֆինանսավորում և գործընկերներ ապահովել ֆիլմերի հետագա արտադրության համար։ Փառատոնային երկրորդ օրը մամուլի ասուլիսով հանդես եկավ ռեժիսոր Ծյան Սին, ում «Ձմռան վրա ձմեռ» ֆիլմն ընդգրկված է կինոփառատոնի լիամետրաժ միջազգային մրցույթում: Մոտ 1945-ին Ճապոնիայի կոմից բռնազավթված հյուսիսարևելյան Չինաստանում մի ընտանիք ձգտում է իր տոհմը շարունակել: Ընտանիքի միակ կին անդամը համրացել է ճակատագրական աղետներից, ավելի պայծառ ապագայի սպասելով:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հուլիսի 8-ին Այրարատ (Ռոսիա) կինոթատրոնի նախասրահում անցկացվեց Ռոտերդամյան փառատոնի «Կինոյի տաճար» («Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրեր) ինստալյացիա ձևաչափով ցուցահանդեսի երևանյան բացումը՝ նվիրված Փարաջանովի 95-ամյակին։ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի շրջանակում բացված աննախադեպ այս ցուցադրությունը հրաշալի հնարավորություն և առիթ էր տեսնելու և ծանոթանալու վերականգնված ու մոռացումից փրկված Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված կադրերը։ Ցուցահանդեսին զուգահեռ կինոսրահում ներկայվեց Ռուբեն Գևորգյանցի «Աշխարհումս» վավերագրական ֆիլմը։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունում փառատոնի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում բրիտանացի պրոդյուսեր Էլիզաբեթ Կարլսենի հետ, ով ներկաների հետ կիսվեց կինոոլորտում իր բազմամյա փորձի մասին պատմություններով: Տեղի ունեցավ նաև «Դիտակետ. Լեհաստան» ծրագրի բացումը, անցկացվեց Վոյչեխ Հասի ֆիլմերի պաստառների ցուցահանդես: Նշանակալի իրադարձություն էր նաև բացօթյա ֆիլմի ցուցադրությունը, որը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում: Ցուցադրվեց Բեռնարդո Բերտոլուչչիի «Երազողները» ֆիլմը:
Արմինե Բրսոյան
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27