Աղմուկը մի փոքր շատ է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ, լրատվամիջոցները թիրախավորել են նրան։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Պատասխանելով նախագահականում կանանց հետ էքսկուրսիայի տեսանյութի մասին հարցին՝ Հրաչյա Հակոբյանը նշեց՝ տեսել է այդ տեսանյութը. «Ես տեսանյութը տեսել եմ, Հայկ Սարգսյանն այնտեղ չի երեւում: Եվ Հայկ Սարգսյանն հենց այդպես էլ գրել է, որ բազմաթիվ մարդիկ են այս ընթացքում եղել նախագահականում, եւ նա հերքել է, որ դա իր մասնակցությամբ է եղել։ Ավելի բան չգիտեմ»։ Հարցին՝ շատ չէ՞ աղմուկը հենց Հայկ Սարգսյանի շուրջ, Հրաչյա Հակոբյանը համաձայնեց՝ աղմուկը մի փոքր շատ է Հայկ Սարգսյանի շուրջ, լրատվամիջոցները թիրախավորել են նաեւ նրան. «Արդեն որերորդ անգամն է, չգիտեմ՝ ում հետաքրքրությունն է այդքան մեծ եղել, որ այդպես մանրակրկիտ բացեն-տեսնեն՝ Հայկ Սարգսյանն ում հետ, ինչ արեց: Ինչո՞ւ հենց Հայկ Սարգսյանը «Իմ քայլի» 88 պատգամավորներից»: Պատգամավորի կարծիքով՝ աղմկահարույց մի երկու դեպքից հետո լրատվամիջոցները թիրախավորել են հենց Հայկ Սարգսյանին. «Լրատվամիջոցները սիրում են ունենալ նման մի կերպար, որ նյութ չեղած ժամանակ այդ մարդուն պեղեն, մի բան գտնեն»: Հակոբյանը նշեց, որ խմբակցությունում Սարգսյանի հարցը չի քննարկվել: Իսկ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի այն հայտարարությանը, թե պետք է բարձրացվի Հայկ Սարգսյանի մանդատի հարցը, Հրաչյա Հակոբյանը հիշեցրեց, որ Հայկ Սարգսյանը արդեն հերքել է, որ այդպիսի էքսկուրսիա է եղել. «Մարդն արդեն հերքել է, հավատալ–չհավատալու հարց չկա, թող հիմա ապացույցներ ներկայացնեն, որ ինքն է եղել, Բաղրամյանից կադրերի մասով Հայկ Սարգսյանը դրել է ֆոտոներ, որտեղ մարդիկ նկարված են շենքի ներսում»։ Հակոբյանը նաեւ շեշտեց՝ կհավատա, եթե տեսնի Հայկ Սարգսյանի նկարները նախագահականում. «Եղել է հրապարակում եւ եղել է հերքում, դուք ասում եք հավատում եք հերքմանը, ես հավատա՞մ հրապարակմանը, ես ոչ հավատում եմ հրապարակմանը, ոչ էլ հերքմանը, ես նեյտրալ եմ, ինձ համար այդ պատմությունը չկա, այդ նկարներում եւ տեսանյութում Հայկ Սարգսյանը չեմ տեսնում, եւ կհավատամ միայն այն ժամանակ, երբ տեսնեմ նախագահականում Սարգսյանի նկարները»: Պատգամավորը ծիծաղելի է համարում Հայկ Սարգսյանին ՀՀԿ–ական Առաքել Մովսիսիյանի հետ համեմատելու փորձերը. «Ուղղակի ծիծաղել է Հայկ Սարգսյանին համեմատել նախորդ իշխանության Առաքել մՄովսիսյանի հետ»։ Հարցին՝ այսպիսի սկանդալները չե՞ն ազդում «Իմ քայլի» վարկանիշի վրա, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դրանք այնպիսի սկանդալներ են, որ ազդեն մեր խմբակցության վարկանիշի վրա»։
18:59
18:03
17:15
17:04
16:09
15:55
15:38
13:34
13:19
13:03
12:41
12:38
12:18
12:03
11:45
11:27
11:08
10:36
10:19
10:02
18:03 17.06.25
17:04 17.06.25
17:15 17.06.25
18:59 17.06.25
15:55 17.06.25
12:41 17.06.25
12:18 17.06.25
16:09 17.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03