Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը չարձագանքել վրաց ծայրահեղական ուժերի կողմից արվող սադրանքներին, գրում է ria.ru-ն: «Կոչ եմ անում Ռուսաստանին չտրվել էսկալացիային: Պարադոքսալ կլինի, եթե հարևան երկիրը պատասխանի ծայրահեղականների սադրանքներին՝ դրանով իսկ նպաստելով նրանց կործանարար նպատակների իրագործմանը: Մեր խաղաղ քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղության կայունությունը պահպանելու միակ ճանապարհն է»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: Վերջին շրջանում ռուս-վրացական հարաբերություններում սրացումներ են նկատվում. հունիսի 20-ին մայրաքաղաք Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել երկրի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը ռուսերենով ելույթ էր ունեցել երկրի խորհրդարանի խոսնակի աթոռից: Նույն գիշերը ցուցարարները փորձել էին գրոհել խորհրդարանի շենքը, որից հետո նրանց նկատմամբ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ էր կիրառվել, ինչի հետևանքով 240 մարդ տուժել էր: Բախումներից հետո 305 մարդ բերման էր ենթարկվել: Օրեր տևած բողոքի ցույցերից շատ չանցած՝ հուլիսի 7-ին, «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հայհոյանքներ տեղալով: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հաղորդավարի ելույթը վրացական իշխանությունների թողտվության արդյունք է և ծայրահեղական բնույթ է կրում: Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնպես կատարվածը ծայրահեղական ուժերի կողմից հրահրված սադրանք է որակել: ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ հարկավոր է քրեական պատասխանատվության ենթարկել Վրաստանի ներկայացուցչին՝ պահանջելով, որ նա Ռուսաստան արտահանձնվի և կանգնի դատարանի առաջ:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44