Հուլիսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողական խորհրդի անդամների և միջբուհական «Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչների հետ՝ ուղեկցությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միության (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Թովմա վարդապետը Նորին Սրբությանը տեղեկություններ է հաղորդել ՀԵՀԵՄ-ի և ՀՊՏՀ-ի ուսանողական խորհրդի միջև ձևավորված համագործակցության և նախանշվող համատեղ նոր ծրագրերի մասին:
Այնուհետև երիտասարդները Վեհափառ Հայրապետին հանգամանորեն ներկայացրել են իրենց գործունեությունը՝ ընդգծելով, որ իրենց առաքելության կարևորագույն ուղղություններից է նաև ազգային գաղափարախոսության տարածումը:
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն է հայտնել ՀԵՀԵՄ-ի և բարձրագույն ուսումնական հաստատությունների ու ազգային կառույցների միջև առկա կապերի առնչությամբ՝ հաստատելով, որ այդ շփումը հնարավորություն է ընձեռում ուսանողությանը լավագույնս ճանաչելու Հայոց Եկեղեցին: Նորին Սրբությունը նշել է, որ Հայ Եկեղեցու մասին պատկերացումները հաճախ սահմանափակվում են ծիսապաշտական արարողություններով, մինչդեռ, ըստ Հայոց Հովվապետի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կրողն է հայ ժողովրդի հոգևոր և ազգային մշակույթի հսկայական ժառանգության, որի նպատակն է եղել բոլոր ժամանակներում աստվածաճանաչողությունը հասանելի դարձնել հայորդիներին:
Նորին Սրբությունը վերահաստատել է, որ Հայ Եկեղեցու առաքելությունն է ըստ ամենայնի աջակցել հայ երիտասարդին կանգնելու աստվածաճանաչողության ճանապարհին և ընթանալու դրանով` հավատարիմ ժառանգորդները լինելով իրենց հայրերի կերտած հոգևոր ու մշակութային արժեքների:
Վեհափառ Հայրապետը անդրադարձ է կատարել երիտասարդության հոգիները փոթորկող ժամանակակից մարտահրավերներին և տարածվող կործանարար կեղծ գաղափարախոսություններին` դրանց հաղթահարման գործում կարևորելով ինքնաճանաչողությունը, ծանոթությունը Հայոց Եկեղեցու վարդապետությանը և քարոզած արժեքներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուսանողների հետ զրուցեց նաև հոգևոր կյանքի նկատմամբ ուշադրության, հաճախակի եկեղեցի այցելելու, աղոթական կյանքով ապրելու անհրաժեշտության և լավ ուսանելու կարևորության մասին:
Վերջում Նորին Սրբությունը երիտասարդ ուսանողներին պատգամել է իրենց ձեռք բերած գիտելիքներն ի սպաս դնել հայրենիքին` ապահովելով նրա առաջընթաց ու բարօր կյանքը:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01