Երևանում ընթացող «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային փառատոնի շրջանակում ներկայացվող մոտ 110 ֆիլմից 23-ը ֆրանսիական են կամ Ֆրանսիայի հետ համատեղ արտադրության: Այսօր «Վարդա Անյեսի աչքերով» ֆիլմով տրվեց «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի մեկնարկը, որին ներկա գտնվեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը:
«Շատ եմ կարևորում և բարձր գնահատում «Ոսկե ծիրան»-ի շրջանակում ֆրանսիական ֆիլմերի ցուցադրությունը, քանի այն այս փառատոնը հեղինակություն է վայելում ոչ միայն Հայաստանում, այլև՝ միջազգային հարթակում: Փառատոնի շնորհիվ հանրությունը բացահայտում է միջազգային կինեմատոգրաֆիայի բազմազանությունը, որի անբաժան մասնիկն է նաև ֆրանսիական կինոն։ Այսօր ցուցադրվելու է ֆրանսիացի մեծ ռեժիսոր Վարդայի մասին ֆիլմ, որը թույլ կտա նորովի բացահայտել տաղանդավոր ռեժիսորին ու նրա արվեստը: Կարծում են Վարդայի մասին ֆիլմով ֆրանսիական ծրագրի մեկնարկը յուրովի հարգանքի տուրք է նրա հիշատակին»,- ասաց դեսպանը։
Բացի ֆրանսիական ֆիլմերի ցուցադրությունից, Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությամբ Talent Lab ծրագրի շրջանակում վարպետության քառօրյա դասընթաց են անցկացնելու հայտնի կինոքննադատ, Կաննի Critics Week ծրագրի համակարգող Օլիվյե Պելիսոնը, պրոդյուսեր Ֆրանսուա դ՛Արտեմարը:
Արմինե Բրսոյան
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27