Կառավարության չզեկուցվող նախագծով կառավարությանը ենթակա տեսչական մարմիններին ընդհանուր թվով 91 ծառայողական ավտոմեքենաներ պետք է տրվեին: Նախագիծը թեև չզեկուցվող էր, այդուհանդերձ, հաշվի առնելով հանրային արձագանքը, դրվեց քննարկման:
Եվ այսպես նախագծով առաջարկվում էր
Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին սպասարկելու համար հատկացնել 31 ծառայողական ավտոմեքենա,
Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 10 ծառայողական ավտոմեքենա,
Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 30 ծառայողական ավտոմեքենա,
Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 3 ծառայողական ավտոմեքենա,
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 3 ծառայողական ավտոմեքենա,
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 14 ծառայողական ավտոմեքենա:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ պատգամավոր Էդգար Առաքելյանի գրառման հետ կապված է անհանգստություն առաջացել: Նա նշեց, որ պատգամավորն անհանգստություն է արտահայտել՝ կարծելով, թե այս որոշմամբ պետական մարմիններին տրվում են ավել մեքենաներ:
«Այս մտայնությունը տեղին չէ, այդ մեքենաները փաստացի օգտագործվում են տեսչական մարմինների կողմից: Այս նախագծի ընդունմամբ՝ կատարում ենք 2005 թվականի կառավարության որոշման պահանջը, որով կառավարությունը պետք է հստակեցնի տեսչական մարմիններին տրվող մեքենաների առավելագույն քանակը, որ հետագայում հնարավորություն չստեղծի հավելյալ մեքենաներ ձեռք բերել»,- ասաց Աղաջանյանը:
Վարչապետը հետաքրքրվեց՝ այդ թվաբանությունն ինչքանո՞վ է համապատասխանում իրենց հայտարարած կուրսին: «Սրանք ծառայողական մեքենաներ չե՞ն»,- հարցրեց նա:
Աղաջանյանն էլ ասաց, որ դրանք մեքենաներ են, որոնք օգտագործվում են տեսչական աշխատանք կատարելու համար. «Ձեր համապատասխան հանձնարարականի համաձայն՝ ծառայողական մեքենա ունենալու են միայն այդ մարմինների ղեկավարները»,- ասաց Աղաջանյանը և նշեց, որ տեխնիկական որոշում է:
Այդուհանդերձ, վարչապետը կարծիք հայտնեց, որ լրացուցիչ քննարկման կարիք կա և առաջարկեց հարցը հանել օրակարգից և լրացուցիչ քննարկել: Այդպիսով՝ հարցն օրակարգից հանվեց:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01