Այս տարի մեր տեղեկություններով եւ վերլուծություններով տուրիզմի ոլորտում շատ պոզիտիվ տեղաշարժեր ունենք. այս տարվա 6 ամիսների տվյալներով, Հայաստան ժամանած տուրիստները 120 մլն դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, իրենց դա հայտնի է դարձել վերլուծելով արտասահմանում թողարկված բանկային քարտերով կատարված վճարումները ռեստորաններում, հյուրանոցներում, տարբեր վայրերում: Փաշինյանը դիմեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ ոստիկանապետը Վալերի Օսիպյանին՝ նշելով. ««Իրավակարգը շատ կարեւոր է զբոսաշրջիկներից զգացողության համար: Հայաստանում քաղաքացիներն ու զբոսաշրջիկները պետք է իրենց անվտանգ զգան, եւ դա շատ կարեւոր է զբոսաշրջության հետագա զարգացման համար»: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վարչապետի խնդրանքով որոշ տվյալներ ներկայացրեց. «Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ արտասահմանյան քարտերով գործարքների աճը սննդի կետերում կազմել է 75 տոկոս, հյուրանոցներում՝ 32 տոկոս աճ, կանխիկացման գործարքները՝ 22 տոկոս աճ, գործակալություններում՝ 36 տոկոս աճ, սուպերմարկետներում՝ 38-74 տոկոս աճ: Այս տարվա 6 ամիսներին զբոսաշրջիկների թիվն աճել է 85 հազարով կամ 12,3 տոկոսով: Մենք 2013-ին հետազոտություն ենք արել եւ պարզել, որ ամեն զբոսաշրջիկ Հայաստանում ծախսել է 730 դոլար: Այսօրվա վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ թիվը 880 դոլար է: Հյուրանոցների թիվը 2013-ի համեմատ համարյա կրկնապատկվել է, աճել է 300-ով»:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01