Պետք է ընդհանուր ժողովում քննարկենք՝ երկու թե երեք դատավոր պետք է ընտրվի ԲԴԽ անդամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Մխիթար Պապոյանը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակի վերաբերյալ, նա ասաց, որ դեռևս կարծիք չի ձևավորել:
Ճշտող հարցին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա՞, նա ասաց, որ այդ հարցին արդեն պատասխանեց:
Իսկ թե ինչու իր թեկնածությունը չի առաջադրել որպես ԲԴԽ անդամ, նա ասաց, որ պահանջվող 10 տարին դեռ չի լրացել:
Նա նաև չասաց, թե ով է ԲԴԽ անդամի իր թեկնածուն:
Ինչ վերաբերում է ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նամակը ՍԴ կողմից վարույթ ընդունելուն, Պապոյանն ասաց, որ դա բարդ իրավաբանական խնդիր է, որին ինքը պատրաստ չէ պատասխանել և դեռևս դիրքորոշում չունի:
Հարցին էլ՝ գործող ՍԴ 7 անդամները դատավոր են, թե ոչ, նա պատասխանեց. «Այսօր Հայաստանի բոլոր իրավաբաններն այդ հարցն են քննարկում և դեռևս վերջնական որոշում կայացված չէ, դուք ուզո՞ւմ եք ես կարծիք հայտնեմ»:
Նա նշեց, որ այսօր ընդհանուր ժողովում նաև քննարկելու են Վահե Գրիգորյանի նամակը և ասաց, որ կլսի կարծիքներ, հետո կձևավորի տեսակետ. «Դեռևս կարծիք չեմ ձևավորել, խնդիրը պարզունակ չէ»:
Ըստ մամուլի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են վերաքննիչ դատարանի երեք դատավոր, լրագրողները հետաքրքրվեցին՝ այս գործի շրջանակներում ինքը հարցաքննվե՞լ է, Մխիթար Պապոյանը բացասական պատասխան տվեց:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01