Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության կողմից հուլիսի 10-ին կազմակերպվել է Հայոց Բերիո թեմի նորընտիր առաջնորդ Մասիս եպիսկոպոս Զուբոյանի, ինչպես նաև Հալեպի առողջապահական և հասարակական հարցերի բարձր մակարդակի հանձնախմբի առաջնորդ Շեյխ Մուհամադ Ադիբ Մահմուդ Հասունի (Sheikh Mohammad Adib Mahmoud Hasoun) գլխավորած պատվիրակության համատեղ այցելությունը Հալեպում տեղակայված ՀՀ մարդասիրական առաքելության խմբի կենտրոն:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ընկերակցող պատվիրակության կազմում եղել են Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաև հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ:
Հայոց Բերիո թեմի առաջնորդ Մասիս եպիսկոպոս Զուբոյանն իր ողջույնի խոսքում անդրադարձել է առաքելության կարևորությանն ու պատմական նշանակությանը՝ բարձր գնահատելով հայ բժիշկների, ականազերծողների և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմի կատարած նվիրյալ ծառայությունը։ Մասիս եպիսկոպոս Զուբոյանը նշել է, որ այն սիրո և երախտագիտության մեր արտահայտությունն է այն մեծ մարդասիրության համար, որ ցուցաբերել է սիրիացի բարեկամ ժողովուրդը Ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայ ժողովրդի գաղթական զավակների նկատմամբ:
Շեյխ Մուհամմադ Ադիբ Մահմուդ Հասունը Հայաստանի Հանրապետության իշխանություններին և ժողովրդին փոխանցել է Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթիի երախտագիտությունն ու շնորհակալական խոսքերը՝ ՀՀ հումանիտար առաքելության խմբի գործունեության կապակցությամբ, միաժամանակ շեշտելով, որ խմբի մինչ օրս կատարած մարդասիրական աշխատանքները թե առողջապահության, և թե հումանիտար ականազերծման ոլորտներում արժանացել են Սիրիայի ժողովրդի մեծ համակրանքին և բարձր գնահատականին:
Գլխավոր հյուպատոսությունում ՀՀ հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, պատվիրակության անդամներին շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի և վստահության համար, նշել է, որ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված մեծ մարդասիրությունը չի մոռացվել աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողմից, և, որ խմբի գործունեությունը Հայաստանի Հանրապետության եղբայրական աջակցությունն է պատերազմական Սիրիային` միտված տեղի ժողովրդի հոգսերի թեթևացմանն ու կարիքավոր քաղաքացիներին բժշկական անվճար ծառայությունների մատուցմանը:
Պատվիրակության անդամներն այցելել են առաքելության խմբի կեցավայր, շփվել հայ մասնագետների հետ և իրենց գոհունակությունը հայտնել մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչներին:
Տեղեկանք․ Հալեպի առողջապահական և հասարակական հարցերի բարձր մակարդակի հանձնախումբն իրականացնում է բարեգործական աշխատանքներ, որի առաջնորդը հանդիսանում է Սիրիայի գլխավոր Մուֆթի, դոկտոր Ահմադ Բադր ալ-Դին Հասունի (Great Mufti of Syria sheikh, doctor Ahmad Badr Al Din Hasoun) եղբորորդին:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01