Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կարծիքով՝ Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին Ռուսաստանի Դաշնության իշխանությունների որոշումն անարդար է, գրում է apsny.ge-ն:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ երեկ կայացած ասուլիսի ժամանակ Տուսկն անդրադարձել է ռուսական իշխանությունների որոշմանը:
«ՌԴ որոշումն անհամաչափ է, անարդար: Այս պարագայում Եվրամիությունն իր համերաշխությունն է հայտնում Վրաստանին և լիովին հաստատում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Մենք կիսում ենք ընդհանուր արժեքները, Վրաստանը բազմիցս ցույց է տվել ժողովրդավարական բարեփոխումներին, օրենքի գերակայության հաստատմանն իր հանձնառությունը»,- ասել է Տուսկը:
Միևնույն ժամանակ, ըստ նրա, այս համագործակցության շրջանակում երկրի դատական համակարգն ավելի շատ հանրային վստահություն ձեռք կբերի, իսկ տնտեսությունն առավել գրավիչ կդառնա օտարերկրյա ներդրողների համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների ազգային անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով և գործելու է ժամանակավոր:
Սույն հրամանագրով տուրօպերատորներին խորհուրդ է տրվում արգելքի գործողության ժամանակահատվածում ուղեգրեր չվաճառել դեպի Վրաստան։ Այն նաև կառավարությանը կարգադրում է Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներն օգնել, որպեսզի վերադառնան Ռուսաստան։
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44