Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախ է այցելել շուրջ 12 հազար 606 օտարեկրյա զբոսաշրջիկ: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Արցախում ներգնա օտարերկրյա զբոսաշրջային այցելությունները, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 2019 թ.-ի առաջին կիսամյակում աճել են 68.5 %-ով։ «Արցախում գործող երեք տեղեկատվական կենտրոններում անվճար ծառայություններից օգտվել են 580 զբոսաշրջիկներ։ Վերջիններս ստացել են համապարփակ տեղեկություններ՝ Արցախի զբոսաշրջավայրերի, հյուրանոցների, տրանսպորտային և այլ ծառայությունների մասին անվճար գրականության կամ բանավոր տեսքով։ Հունիսի 1-ից գործող «Tourist Bus» զբոսաշրջային ավտոբուսների նախագծի շրջանակներում Տողի մելիքական ապարանք, Տիգրանակերտ, Գանձասար և Հունոտի կիրճ են այցելել 906 ներքին և ներգնա զբոսաշրջիկներ։ 2019թ.-ի առաջին կիսամյակում, «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցի ծառայություններից օգտվել է 4425 այցելու»,- մանրամասնել է Ա. Գրիգորյանը: Նա նշել է, որ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջոթյան նախարարության կողմից նույն ժամանակահատվածում հաշվառվել են 17 նոր հյուրանոցային տնտեսության օբյեկտներ՝ հյուրանոցներ և հյուրատներ։ Հյուրանոցային տնտեսության օբյեկտների ընդհանուր թիվը կազմել է 78՝ 1828 մահճակալ-տեղով։
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
10:08
09:45
09:23
09:06
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02