Ընթացիկ տարվա հունիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 281 992 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.1 տոկոսով: «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» -ը տեղեկացրել է, որ 2019թ. հունիսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 15.4 տոկոսով: Եթե 2018թ. հունիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 234 737 ուղևոր, ապա 2019թ. հունիսի ցուցանիշը կազմում է 270 818 ուղևոր: 2019 թվականի հունիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 174 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 16 738 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 33.2 տոկոս: Ուղևորների թիվը 2018թ. հունիսին Ուղևորների թիվը 2019թ. հունիսին Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ «Զվարթնոց» 234 737 270 818 15.4% «Շիրակ» 16 738 11 174 -33.2% Ընդամենը 251 475 281 992 12.1% Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 1 320 609 մարդ, որը 9.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 3.9 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56