Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է թուրք-ռուսական հարաբերությունների և դրանից բխող հետևանքների մասին: Նա ասել է, որ Թուրքիայի հաշտեցումը Ռուսաստանի հետ չպետք է դիտարկել որպես անուղղակի ուղերձ Արեւմուտքին:
«Մենք դա անում ենք մեր և տարածաշրջանի շահերից ելնելով: Մենք, ըստ էության, հայտնել ենք մեր հստակ վերաբերմունքը Արեւմուտքին ուղիղ ճանապարհով », - ասել է նա:
Խոսելով եվրոպական երկրների մասին նա ասել է.
«Եվրոպական երկրներից շատերը վերջին ժամանակաշրջանում ցույց տվեցին, թե որքանով են նրանք մեզ համար իսկական բարեկամներ և գործընկերներ: Սակայն սա ևս մեզ չի խանգարի շարունակել ձևավորված գործնական կապերը: Ինչպես նաև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների բարելավումը չի ազդի ԵՄ երկրների հետ մեր հարաբերությունների վրա »:Չավուշօղլուն նշել է նաև , որ Թուրքիան արդեն 15 տարի է , ինչ կանգնած է քաղաքական արհեստական խոչընդոտների առջև ԵՄ մուտք գործելու համար:
«Եթե Արևմուտքը մի օր կորցնի Թուրքիան , ապա դա Թուրքիայի համար չի կարող լինել դժբախտություն, քանի որ Թուրքիան արդեն լավ հարաբերություններ է ստեղծում Ռուսաստանի, Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և իսլամական երկրների հետ: Եթե Արևմուտքն ու Եվրոպան կորցնեն Թուրքիային, դա կլինի իրենց սխալի պատճառով»,- իր խոսքն այսպես է եզրափակել Մևլութ Չավուշօղլուն:ծ
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55