Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 13-ին այցելել է Մարտունու շրջան՝ ծանոթանալու պետական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին: Շրջկենտրոնում հրավիրած խորհրդակցությանը, որին մասնակցում էին գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը, աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ, քննարկվել են հիմնականում քաղաքաշինության ու գյուղատնտեսության բնագավառներին առնչվող հարցեր: Գ.Մարտիրոսյանը, խոսելով սոցիալական տարբեր խմբերի նկատմամբ պետության ունեցած պարտավորություններից, ընդգծել է բնակարանային խնդիր ունեցող քաղաքացիների հերթացուցակները կարճ ժամանակահատվածում ճշգրտելու անհրաժեշտությունը: Վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանն ի պատասխան պետնախարարի դիտարկմանը, նշել է, որ վարչակազմում տեղի ունեցած բնակարանային հարցերով հանձնաժողովի հերթական նիստում առաջնահերթ է որակվել 14 բնակարանի տրամադրումը զոհված ազատամարտիկների, իսկ 3-ը՝ առաջին կարգի հաշմանդամություն ունեցողների ընտանիքներին: Պետնախարարը պահանջել է բնակարանային այս ու խնդրահարույց՝ Մարտունու վթարային շենքերի շուրջ հստակ առաջարկություններով հանդես գալ մեկ շաբաթվա ընթացքում: Պետական նախարարը բարձրացրել է նաև կենսական նշանակության խմելու ջրի և ճանապարհների խնդիրները, համայնք առ համայնք ճշտել՝ որ համայնքում ինչ ծավալի աշխատանքի կարիք կա: Խորհրդակցության ընթացքում Գ.Մարտիրոսյանը քննարկել է նաև գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Շրջանում ևս ավարտվում է բերքահավաքը՝ բերքի տակ էր 14 220 հա, հնձման ենթակա տարածքներից մնացել է մոտ 722 հա: Ցորենի և գարու բերքատվությունը միջինից ցածր են, երաշտի պատճառով հողի մշակի ակնկալիքները չեն արդարացել հնդկացորենից, կտավատի բերքատվությունն էլ գնահատում են բավարար: Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը պետական նախարարին է ներկայացրել անասնաբուծության, հատկապես խոզաբուծության ոլորտում առկա խնդիրները: Շրջանի մի քանի բնակավայրերում մենատնտեսները շարունակում են անտեսել մասնագետների հորդորներն ու անասուները պահել բաց պահվածքով: Գրիգորի Մարտիրոսյանը հանձնարարել է դիմել խիստ միջոցների՝ հաշվի առնելով ԽԱԺ վարակի բռնկման վտանգը: Խորհրդակցության ավարտին հաջորդել է պետական նախարարի շրջայցը քաղաքի գլխավոր շինհրապարակներից մեկը: Պետական պատվերով շարունակվում է բազմաբնակարան թաղամասի շինարարության երկրորդ փուլը: Եվս 92 բնակարան կտրամադրվի սոցիալական տարբեր խմբերի և հիպոթեքային մատչելի պայմաններով՝ երիտասարդ ընտանիքներին: Շինարարությունն իրականացնող «Ֆերզիտ» ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանը վստահեցրել է, որ կարճ ժամանակահատվածում կավարտվի ներքին և արտաքին հարդարման աշխատանքները: Գրիգորի Մարտիրոսյանը անձամբ է ստուգել աշխատանքների որակը, իսկ շենքերից մեկի նկուղային հարկում ծանոթացել ռմբապաստարանի կառուցման ընթացքին:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56