Սյունիքի մարզում երեկ՝ հուլիսի 13-ին, հնչել են կրակոցներ, հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 19։00-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է 2 քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Խնձորեսկ գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Աշոտ Ավանյանը՝ «որովայնի շոշափող հրազենային վիրավորում, աջ բազկի և ձախ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ և 24-ամյա Թևոս Ավանյանը՝ «աջ ազդրի կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։ Առայժմ վիրավորներն ի վիճակի չեն տեղեկություններ տալ կատարվածի մասին ։ Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Ա. և Թ. Ավանյանները եղբայրներ են։
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01