Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Հայաստանի քաղաքացու՝ ռադիոակտիվ նյութերի ապօրինի օգտագործման և մաքսային կանոնների խախտման փաստով, հաղորդում է ՊԱԾ-ը:
Գերատեսչության տվյալներով, պետական անվտանգության ծառայության հակահետախուզության վարչությունը հետաքննություն է սկսել ռադիոակտիվ նյութերի ապօրինի օգտագործման և Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կանոնների խախտման հետ կապված, հիմք ընդունելով «Սադախլո» անցակետում ճառագայթման հայտնաբերման պորտալի գրանցած տագնապի ահազանգը:
«Հետաքննությունը պարզել է, որ Հայաստանի քաղաքացու կողմից վարվող միկրոավտոբուսը փորձել է Վրաստանով Հայաստանից ՌԴ տեղափոխել չորս փաթեթում տեղավորված «թորիում» նյութը: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ փաթեթների ընդհանուր քաշը 71.63 կգ է, և դրանք «թորիում 232» ռադիոակտիվ իզոտոպ են պարունակում», որը պատկանում է միջուկային նյութերի կատեգորիային:
Փաթեթների մակերևույթին ճառագայթման հզորությունը կազմել է մոտ 18 µSv/ժամ: Հատկանշական է, որ առավելագույն անվտանգ հզորությունը 0.5 μSv/ժամ է: Առգրավված նյութը սպառնալիք է մարդու կյանքի և առողջության համար: Հետաքննության ընթացքում ձերբակալվել է բեռի սեփականատեր, Հայաստանի քաղաքացի Միլիտոս Մ.-ն, որին Թբիլիսի քաղաքային դատարանը ազատազրկման է դատապարտել»,- հայտարարել է ՊԱԾ-ը:
Հետաքննությունը վարում է պետական անվտանգության ծառայության հակահետախուզության վարչության գլխավոր քննչական վարչությունը:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01