Եվրամիությունը (ԵՄ) համերաշխ է Նիկոսիայի հետ Կիպրոսի ափամերձ ծանծաղուտում թուրքական հորատանավի գործողությունների շուրջ ստեղծված իրադրությունում: Հուլիսի 15-ին այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարությունում Եվրոպայի գործերի պետնախարար Միխայել Ռոտը ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարների նիստից առաջ:
«Թուրքիայի սադրանքը մեր բոլորի կողմից անընդունելի է: Մենք այստեղ գտնվում ենք Կիպրոսի կողմում»,- ասել է նա: «Մենք գտանք համապատասխան հավասարակշռող մարտավարություն, որը մեզ թույլ է տալիս բաց պահել բոլոր տարբերակներն, անշուշտ, նաև պատժամիջոցները»,- նշել է Ռոտը: Նրա խոսքով՝ «հարկ եղած ժամանակ» ԵՄ-ն պետք է դա քննարկի: Ես կարող եմ սոսկ հուսալ, որ այժմ շատ հակամարտությունների և ճգնաժամերի չի ավելնա ևս մեկը»,- նշել է պետխարարը: «Կարևոր է, որ մենք մեկ անգամ ևս հասկանալ տանք, որ (արդյունահանման իրավունքների) այդ բոլոր հարցերն անհրաժեշտ է վերջնականապես պարզել ՄԱԿ-ի հովանու ներքո»,- ասել է Ռոտը: «Մեր նատակն է մնում ամբողջ Կիպրոսի խաղաղ միավորումը»,- եզրափակել է նա: Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու ափամերձ ծանծաղուտում գտնվել են բնական գազի մեծ հանքավայրեր: 2011 թվականին ԱՄՆ-ի Noble Energy ընկերությունը հայտնաբերել է, մասնավորապես, «Աֆրոդիտե» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են մոտավորապես 140 միլիարդ խորանարդ մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56