Շիա մուսուլմանների համար ուխտագնացության (արաբ. زِيارة ) կարևորագույն սրբավայրեր են համարվում Իրաքում Նաջաֆը, որտեղ գտնվում է շիաների առաջին իմամ Ալիի գերեզմանը, Քարբալան, որտեղ տեղի ունեցած ճակատամարտում նահատակվել է շիայական 3-րդ իմամը` Ալիի որդի Հուսեյնը, իսկ Իրանում` Մաշհադը, որտեղ գտնվում է շիայական 8-րդ իմամ Ռեզայի դամբարանը:
Հավատացյալ շիաները, որոնք իրենց կյանքի ընթացքում կարողանում են այցելել այս սրբավայրեր, սկսում են կոչվել նաջաֆի, քարբալայի կամ մաշհադի:
Արևելյան Այսրկովկասի շիաների համար որպես ուխտագնացության հիմնական վայր տևական ժամանակ հանդիսացել է Մաշհադը, ուստի պատահական չէ, որ բազմաթիվ են դեպքերը, երբ մարդու ազգանվան մեջ անվանը նախորդում է Մաշհադի բառը:
Իրանում այդ հանգամանքը շատ լավ գիտեն, և այդ երկրի հոգևոր ղեկավարությունը, որ Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանում վարում է հատուկ կրոնական քաղաքականություն` ամեն կերպ խթանելով այնտեղ շիայականությունը, նոր ուղիներ է փնտրում շիա հավատացյալների ազդեցությունը այդ երկրում մեծացնելու և հավատի հիմքերը ամրապնդելու համար:
Թերևս այդ նպատակին է ծառայում երեկ մեկնարկած Բաքու - Մաշհադ, Մաշհադ - Բաքու նոր թռիչքուղու բացումը: Առաջին թռիչքին նախորդած բացման արարողության ժամանակ ԻԻՀ Խորասան-է Ռազավիի նահանգապետը հայտարարել է, որ նոր թռիչքուղու բացումը հեշտացնելու է Ադրբեջանի շիա բնակչության ուխտագնացությունը դեպի իմամ Ռեզայի դամբարան:
Քանի որ Բաքու - Մաշհադ թռիչքի գինը սկսվում է 450 մանաթից և Ադրբեջանի բնակչության մեծամասնությանը հասանելի չի լինելու (Ադրբեջանում միջին աշխատավարձը 170-250 մանաթի սահմաններում է), Իրանը ելք է գտել նաև Ադրբեջանի մյուս շիաների համար: Ըստ Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փակ Այինի երեկ կատարած հայտարարության` մինչև սեպտեմբերի վերջ կգործարկվի նաև Նախիջևան - Թաբրիզ - Մաշհադ երկաթուղային տարբերակը, որը հնարավորություն կտա իմամ Ռեզայի դամբարան այցելել նաև նախիջևանցիներին:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55