2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ Սյունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 18 քրեական գործ: Հատկանշական է, որ դրանցից 11-ը կամ 61 տոկոսը հարուցվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 7-ը կամ 39 տոկոսը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելու արդյունքում: Այս տվյալները փաստում են, որ Սյունիքի մարզի բնակչությունը շարունակում է ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում:
Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 11-ն արձանագրվել են տեղական ինքնակառավարման և պետական կառավարման, 4-ը՝ սոցիալական ապահովության և 1-ական՝ կրթության, անտառների պահպանության և ջրօգտագործման ոլորտներում:
Նույն ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել են կոռուպցիոն բնույթի 38 քրեական գործեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31-ի փոխարեն: Նշված 38 գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 21 անձ, այդ թվում՝ Սյունիքի մարզի մի շարք համայնքների /Վերիշեն, Օխտար, Ներքին Խնձորեսկ, Մեղրի/ ղեկվարներ, «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱ կազմակերպության տնօրեն, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության ծառայող, Սիսիանի, Մեղրիի և Գորիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության մասնագետներներ, «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակից և այլն:
Առավել շոշափելի արդյունքներ են արձանագրվել քրեական պատասխանատվության ապահովման, մեղադրական դատավճիռների կայացման առումով: Մասնավորապես, եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 5 գործ՝ 6 անձի վերաբերյալ, ապա 2019թ. նույն ընթացքում՝ 7 քրեական գործ (40 տոկոսով ավելի)՝ 11 անձի (83.3 տոկոսով ավելի) վերաբերյալ։ Ընդ որում՝ եթե 2018թ. նշված ժամանակահատվածում նույն ընթացքում դատարանում քննվել և մեղադրական դատավճռով ավարտվել են նշված բնույթի 3 քրեական գործ՝ 10 անձի վերաբերյալ, ապա այս տարվա առաջին վեց ամիսներին՝ 9 գործ՝ (3 անգամ ավելի) 13 անձի (30 տոկոսով ավելի) վերաբերյալ:
2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով ավարտված նյութերով և քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 7.8մլն ՀՀ դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 2.411.250 ՀՀ դրամը։ Նշենք, որ 2018 թվականի առաջին կիսամյակում հարուցված քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 6.8մլն ՀՀ դրամ, որից այդ ընթացքում վերականգնվել է 1.8մլն ՀՀ դրամը:
Նշված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման նպատակով Սյունիքի մարզի դատախազի կողմից ՀՀ Սյունիքի մարզպետին ներկայացվել է 2 միջնորդագիր:
Միջնորդագրերից մեկում բարձրացված հարցերը քննարկվել են ՀՀ Սյունիքի մարզպետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների և մարզպետարանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետերի մասնակցությամբ, վերջիններիս ուշադրությունն է հրավիրվել արձանագրված խախտումների և քաղաքացիներրի հետ հարաբերություններում աշխատակիցների անթույլատրելի վարքագծի վրա և խստագույն պահանջ ներկայացվել՝ հետագայում այդպիսի վաքագիծը բացառելու համար, իսկ մյուս միջնորդագրի քննարկումն ընթացքի մեջ է:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01