Այսօր ՀՀ Կառավարության նիստի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի կողմից ներկայացված «Բռնադատվածների մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Արտեմ Ասատրյանը նշեց, որ օրենսդրական փաթեթում առկա են դրույթներ, որոնք նախկինում լրացվել են օրենքում, իսկ հետո ուժը կորցրած են ճանաչվել։ Բացի դրանից՝ վերլուծությունների պակաս կա. «Վերլուծված չեն 1994 թվականի հունիսի 14-ին ընդունված և առ այսօր գործող «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի դրույթների կիրառման արդյունավետությունը, առանձին կարգավորումներում տեղ գտած բացթողումները, խնդիրները։ Ներկայացված չեն նաև վիճակագրական տվյալներ այն մասին, թե օրենքի գործողության պահից սկսած քանի բռնադատված է օգտվել օրենքով նախատեսված արտոնություններից և կան արդյոք բռնադատվածներ, որոնք չեն կարողացել օգտվել հիշյալ արտոնություններից՝ տարբեր պատճառներից ելնելով»:
Նախարարի խոսքով՝ օրենքի հիման վրա ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է բռնադատվածների կողմից ներկայացված դիմումներով, նրանց տրամադրում է համապատասխան տեղեկանքներ, վկայականներ:
Ինչ վերաբերում է առկա բացթողումներին, նախարարի ընդգծմամբ, հիմնավորման մեջ արտացոլված չեն հիշյալ հանձնաժողովի աշխատանքի պրակտիկ արդյունքները և ներկայացված չեն նախագծի ֆինանսական ապահովվածության հաշվարկները, ուստի, ըստ նրա, պետք է մերժել նախագիծը:
Բարձրացված հարցերի լուծման նպատակով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց Կառավարությունում քննարկում անցկացնել, կատարել ուսումնասիրություն այդ ոլորտում և ներկայացնել արդյունքները։ Գործընթացին կարող են մասնակցել նաև ԱԺ պատգամավորները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով՝ ուսումնասիրությունների և վարչապետին տեղեկանք ներկայացնելու համար կպահանջվի մեկ ամիս, ինչից հետո հնարավոր կլինի քննարկում անցկացնել Կառավարության անդամների և ԱԺ պատգամավորների մասնակցությամբ:
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47